«Ես և դու կարող ենք կոտրել բռնության շղթան»․ մեկնարկվել է ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես և դու կարող ենք կոտրել բռնության շղթան», «Գենդերային բռնությունը վերաբերում է յուրաքանչյուրիս», «Միավորվե՞նք ընդդեմ բռնության»․ այսպիսի գրությամբ պաստառներով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այս շաբաթ մոմավառությամբ մեկնարկեց գենդերային բռնության դեպ պայքարի 16-օրյակը: 2000 թվականից ի վեր ՄԱԿ-ը նոյեմբերի 25-ը նշում է որպես Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր։ Այդ օրն ողջ աշխարհում մեկնարկում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային արշավը, որն ամփոփվում է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։

Այս տարի 16-օրյակի կարգախոսն է՝ «Միավորվե՛ք, ներդրեք ողջ ջանքերը՝ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը կանխելու համար»: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանը նշում է՝ կոալիցիան հաճախ է նախաձեռնում հանրային միջոցառումներ, որոնք հիմնականում ուղղված են խնդրի շուրջ կանանց իրազեկվածության բարձրացմանը։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպությունները, լինելով տարբեր ուղղվածությունների, իրենց  առաքելության մեջ կարևորում են գենդերային բռնության դեմ պայքարը։ Կոալիցիայի անդամ Տաթևիկ Աղաբեկյանի խոսքով՝ միայն ընտանեկան բռնության դեպքերով տարեկան 4000-ից 5000 դիմումներ են ստանում հասարակական կազմակերպությունները։

16-օրյա արշավի նպատակն է ուշադրություն հրավիրել մարդու իրավունքների ամենատարածված խախտման՝ կանանց հանդեպ բռնության ուղղությամբ։ Այս օրերին ամբողջ աշխարհում ակտիվիստներն ու իրավապաշտպանները տարատեսակ տեղեկատվական արշավներ են իրականացնում՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով գենդերային բռնության վրա, մերժելով խտրական վերաբերմունքն ու կոչ անելով օրենսդիր մարմիններին բարելավելու օրենքի դաշտն ու ապահովելու ոչ խտրական ու բռնությունից  զերծ միջավայր յուրաքանչյուր անձի համար՝ անկախ նրա գենդերային դերից կամ ինքնությունից։

Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի ընթացքում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպությունները տարբեր ակցիաների, միջոցառումների, աշխատաժողովների, դասախոսությունների, ցուցահանդեսների միջոցով կմիանան բռնության դեմ պայքարին Հայաստանում և աշխարհում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան