ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը վավերացման փուլում է․ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 24-ին ելույթ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան էջից:

«Ջերմորեն շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ՝ նշել եմ, որ մեծագույն ոգևորությամբ եմ հետևում մի շարք ոլորտներում վերջին տասնամյակներին ԱՄԷ-ի ունեցած հաջողություններին ու ձեռքբերումներին և ուրախությամբ ենք սպասում բարեկամ Էմիրությունների կողմից նոր բարձունքների նվաճմանը:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև ստորագրվել են երեք տասնյակից ավելի կարևոր փաստաթղթեր, հիմք է դրվել երկու կառավարությունների միջև ընդլայնված համագործակցության օրակարգին:

Վերջին տարիներին զգալիորեն աճել է Հայաստանից ԱՄԷ և հակառակ ուղղությամբ բարձրաստիճան փոխայցելությունների թիվը։ Երկուստեք ակտիվ մասնակցություն է գրանցվում տարբեր գործարար հանդիպումներին, համաժողովներին և ցուցահանդեսներին, առկա է կառուցողական համագործակցություն միջազգային կազմակերպություններում:

Արաբական Միացյալ Էմիրությունները Մերձավոր Արևելքի ևՀյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է. մեր երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը տարեցտարի տպավորիչ ցուցանիշներ է գրանցում: 2022 թվականին այն կազմել է 999,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ «ըստ արտահանող երկրի» ցուցանիշով, իսկ ընթացիկ տարվա ինն ամիսների տվյալներով՝ ավելի քան 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար։

Էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ։ Հայաստանի և Էմիրությունների գործարար շրջանակների միջև սերտ համագործակցություն է ծավալվում:

Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման տեսանկյունից որպես դրական ձեռքբերում ցանկանում եմ ընդգծել ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կանոնավոր ուղիղ չվերթների կարևորությունը, որոնց թիվը հասնում է շաբաթական մոտ 30-ի:

Այս համատեքստում ցանկանում եմ ուրախությամբ արձանագրել, որ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում արդեն ուժի մեջ կմտնի։

Ընդգծելով հայ-էմիրաթական փոխգործակցության բարձր մակարդակը՝ հարկ եմ համարում նշել, որ մեր հարաբերություններն օժտված են զարգացման մեծ ներուժով և հավատացած եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի խորացնել և ընդլայնել մեր երկրների միջև առկա ընդգրկուն օրակարգը՝ ի շահ և ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների»,- ասված է ԱԺ նախագահի տեղակալի գրառման մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում: