Ռուսները մնացել են «Կարապի լճի» կաղապարի մեջ․ ապաքաղաքական զրույց Ռուդոլֆ Խառատյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է խորեոգրաֆ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը: Նրա կարծիքով՝ «ավանգարդը» կամ «փորձարարականը» բալետում ամենևին չի ենթադրում, որ այդ արվեստը ժամանակավոր է, անցողիկ: Հաղորդման հյուրն «ավանգարդը» հակադրում է «դրամ-բալետին»՝ խորեոգրաֆիկ դրամային՝ այն ժանրին, որը գերիշխող էր Խորհրդային միությունում և Ռուսաստանում:

Խորեոգրաֆի համար հետաքրքիր չէ բալետի սյուժետային, «գրական» բաղադրիչը. իր ներկայացումներում նա շեշտը դնում է մարմնի միջոցով փոխանցվող և տիեզերական օրինաչափությունների հետ կապված շարժումների վրա: Այդպիսին է վերջին տասնամյակների ընթացքում բալետի զարգացման գլխավոր ուղղությունն Արևմուտքում, և նման ներկայացումներ է նա բեմադրել թե՛ Հայաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում, որտեղ աշխատել է երկար տարիներ:

Խոսելով արվեստների սինթեզի մասին, որի մասնավոր արտահայտություններն են օպերան և բալետը, Ռուդոլֆ Խառատյանը հիշեցնում է, որ մարդկության ձևավորման շրջանում այդ սինթեզն արդեն իսկ կար: Պարը, երգը, խոսքը որոշակի միֆական պատկերացումների վրա հիմնված ծեսի մի մասն էին: Դարերի ընթացքում յուրաքանչյուր տարրն առանձնացվել է, ճյուղավորվել՝ ձեռք բերելով որոշակի ինքնուրույնություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան