Վանաձորի նախկին քաղաքապետն ու կադաստրի նախկին պետը կասկածվում են քաղպաշտպանության համար նախատեսված գազաապաստարանը կոռուպցիոն եղանակով «իրար մեջ» անելու համար. SHAMSHYAN.com

Լուրեր

14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
Բոլորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 27-ին, Լոռու մարզի դատախազությունից, ոստիկանության Լոռու մարզային վարչություն է ուղարկվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 60-ամյա Արթուր Կարապետյանի դիմումը:

Ա. Կարապետյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հայտնել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Սամվել Դարբինյանը կոռուպցիոն համաձայնության է եկել Վանաձոր քաղաքի անշարժ գույքի կադաստրի նախկին պետի հետ, ինչի արդյունքում երկուսով կայացրել են որոշում ու որպես սեփականություն, Վանաձորի Խորենացի փողոցի թիվ 10 շենքի տակ գտնվող քաղպաշտպանության համար նախատեսված՝ 168 քմ մակերեսով գազաապաստարանը օտարել են և հիմա այն կադաստրի նախկին պետը փորձում է 20-25 հազար դոլարով վաճառել:

Ս. Դարբինյանը Վանաձորի նախկին քաղաքապետն է, իսկ կադաստրի նախկին պետը՝ Գերասիմ Անդրեասյանը: Ոստիկանություն են հրավիրվելու նախկին քաղաքապետն ու կադաստրի պետը: