Վարորդական վկայականի համար դիմած շուրջ 3 տասնյակ քաղաքացիներից ՃՈ տեսուչի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ վարույթով ձերբակալվել է 15 անձ

Լուրեր

08.07.2026 | 23:00
ՀԷՑ-ում 7-8 մլրդ դրամի ապրանք կար, որ գնել էին, բայց ՀԷՑ-ի կարիքների համար պիտանի չէին․ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 22:50
12 ժամ ջուր չի լինի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
08.07.2026 | 22:37
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը. Մ20 ԵԱ
08.07.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.07.2026 | 22:10
Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ում պաշտպանական համագործակցությունը կառուցել առանց խոչընդոտների
08.07.2026 | 21:57
Առյուծի անկման հիմնական պատճառը տեղափոխումը չէ. FPWC-ի հայտարարությունը
08.07.2026 | 21:40
Հետաձգվում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը. ինչ են բանակցել Կարապետյանը և կառավարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:35
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
08.07.2026 | 21:25
Վահե Գևորգյանն ու Կարեն Նալբանդյանը` «Ելիմայի» դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:12
Թրամփը հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ
08.07.2026 | 21:00
Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկանի խոսքը առյուծների վանդակի մասով․ կալանքը անձնական քինախնդրություն է․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 20:47
Թրամփը սպառնում է չորեքշաբթի երեկոյան Իրանի դեմ նոր հարվածներով
08.07.2026 | 20:33
Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը
08.07.2026 | 20:20
ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
08.07.2026 | 20:08
Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է հաշտեցնել ՌԴ-ին և Ուկրաինային, «ինչպես արել է Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում»
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Գ. Հ.-ի օժանդակությամբ, վարորդական վկայական ստանալու համար դիմած բազմաթիվ անձանցից պարբերաբար ստացել է տարբեր չափերի կաշառք: Ընդ որում՝ կաշառքի գումարի չափը յուրաքանչյուր անձի վարորդական իրավունք տրամադրելու դեպքում կազմել է 380.000-ից 500.000 ՀՀ դրամ․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ 2023թ. օգոստոսի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ Գ. Հ.-ի օժանդակությամբ, ՃՈ տեսուչ Վ. Հ.-ն վարորդական վկայական ստանալու համար դիմած շուրջ 3 տասնյակ քաղաքացիներից ձևականորեն ընդունել է տեսական և գործնական քննություններ, վերջիններիս հուշել ինչպես տեսական գիտելիքների ստուգման թեստի հարցերի ճիշտ պատասխանները, այնպես էլ գործնական քննության ընթացքում պահանջվող գործողությունները և դրական գնահատել բավարար գիտելիքներ չունեցող վարորդի թեկնածուներին, որի դիմաց վերջիններից ստացել է տարբեր չափերի կաշառք:

Արդյունքում՝ վարորդական վկայականի համար դիմած՝ տեսական և գործնական գիտելիքներ չունեցող բազմաթիվ քաղաքացիներ ապօրինի ստացել են վարորդական վկայականներ:

15 անձ, այդ թվում՝ կաշառք ստացած Ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձը՝ Վ. Հ.-ն ու վերջինիս օժանդակած անձը ձերբակալվել են:

ՃՈ տեսուչ Վ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերջինիս օժանդակած Գ. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Վ. Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և այլ վարութային գործողություններ՝ ենթադրյալ հանցանք կատարած անձանց ամբողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: