Ադրբեջանի իշխանությունները լռեցնում են իրենց քննադատներին կասկածելի քրեական մեղադրանքներով․ HRW-ը՝ Բաքվում անկախ լրագրողների նկատմամբ ճնշումների մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանում անկախ լրատվամիջոցի աշխատակիցների ձերբակալություններին։ Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները կոռուպցիայի հետաքննության և բացահայտման համար կալանավորել են անկախ Abzas Media լրատվամիջոցի ղեկավարներ  Ուլվի Հասանլիին և Սևինջ Վաքըֆքըզիին։ Իշխանությունները նաև ձերբակալել են ձեռնարկատեր Մոհամադ Կեկալովին, որը նույնպես աշխատել է Abzas Media-ի հետ:

Նոյեմբերի 21-ին էլ Բաքվի Խաթայի շրջանային դատարանը 4 ամսով նախնական կալանք է սահմանել Հասանլիի և Վաքըֆքըզիի նկատմամբ: Լրագրողներին սպառնում են կազմակերպված խմբի կողմից մաքսանենգության կեղծ մեղադրանքներ են ներկայացրել և կարող են դատապարտվել մինչև ութ տարվա ազատազրկման։ Դատարանը երկարատև խափանման միջոցը հիմնավորող կոնկրետ փաստեր չի ներկայացրել։

«Ադրբեջանի իշխանությունները կասկածելի, պատժիչ քրեական մեղադրանքներ են առաջացրում իրենց քննադատներին։ Հասանլիի, Վաքըֆքըզիի և Կեկալովի կալանավորումները  հանդիսանում են այս երկարամյա պրակտիկայի վերջին օրինակը, նրանք պետք է անմիջապես ազատ արձակվեն»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Գիորգի Գոգիան:

Ըստ HRW-ի՝ խափանման միջոցը պետք է լինի վերջին միջոցը, որը հիմնավորված է կոնկրետ փաստերով և մեղադրյալի համար առնչվող անձնական հանգամանքներով, որը բացակայում է Բաքվի պարագայում։

Abzas Media-ն անկախ առցանց լրատվական հարթակ է, որը լուսաբանում է Ադրբեջանում իրադարձությունները և հաճախ հաղորդում է երկրում կոռուպցիայի մասին: Հասանլին նաև NIDA երիտասարդական շարժման նախկին անդամ է, որի խորհրդի անդամները քրեական հետապնդման են ենթարկվել և բանտարկվել կեղծ քրեական մեղադրանքներով 2014 թվականին:

Վաքիֆքըզին էլ ադրբեջանցի հայտնի հետաքննող լրագրող է։ Նախկինում նա փաստագրել և բացահայտել է բարձր մակարդակի կոռուպցիան, ներառյալ՝ նախագահի, նրա ընտանիքի և նրա կաբինետի անդամների հետ կապված։ Ադրբեջանի իշխանությունները նրան արգելել էին արտասահման մեկնել 2015-2019 թվականներին: 2021 թվականին նա այն լրագրողներից մեկն էր, ում հեռախոսը կոտրվել էր Pegasus լրտեսական ծրագրով։

Հասանլիի, Վաքըֆքըզիի և Կեկալովի ձերբակալությունները հաջորդել են հունիսին հայտնի գիտնական և ակտիվիստ Գուբադ Իբադողլուի ձերբակալությանը՝ կեղծ փողերի արտադրության, ձեռքբերման կամ վաճառքի ու ծայրահեղականության կեղծ մեղադրանքներով:

«Թեև մեղադրանքները տարբեր են, սակայն մտադրությունը, կարծես, նույնն է՝ խլացնել կառավարությանը քննադատողներին և սարսափազդու ազդանշաններ ուղարկել Ադրբեջանի խիզախ լրագրողներին և ակտիվիստներին»,- ասել է Գոգիան:

Նա նշել է, որ իշխանությունները նրանց պետք է անհապաղ ազատ արձակեն ու հանեն կեղծ մեղադրանքները։

Հավելենք, որ Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել էր ադրբեջանական անկախ լրատվամիջոցի լրագրողների հետապնդմանն ու ձերբակալություններին։

Էմմա Չոբանյան