Ադրբեջանում ձերբակալել են կոռուպցիոն հետաքննություններ իրականացնող և մարդու իրավունքների իրավիճակը ներկայացնող լրատվամիջոցի աշխատակիցներին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ադրբեջանում ձերբակալել են Abzas Media անկախ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզիին։ Նա ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում՝ արտերկրից ժամանելուն պես։ Այնուհետև խուզարկություն է իրականացվել նրա բնակարանում, որից հետո Վաքըֆքըզիին տեղափոխել են Բաքու քաղաքի ոստիկանության գլխավոր վարչություն։

Փաստաբան Էլչին Սադիգովի պնդմամբ՝ խուզարկության ընթացքում ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։

Ինքը՝ Վագքըֆքըզին, ասում է, որ «բոլոր այս իրադարձությունները» կապված են իր լրագրողական գործունեության և Abzas Media-ի՝ կոռուպցիան բացահայտող հետաքննությունների հետ»։

Նշենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր նաև լրատվամիջոցի տնօրեն Ուլվի Հասանլին։ Նրա տանն ու լրատվամիջոցի գրասենյակում իրականացված խուզարկություններից հետո, ըստ փաստաբանի, Հասանլիին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 206.3.2 (մի խումբ անձանց կողմից արտարժույթի մաքսանենգության իրականացում): Ըստ մեղադրանքի՝ Հասանլիին սպառնում է 7-ից 12 տարվա ազատազրկում։ Վերջինն իրեն մեղավոր չի ճանաչում և առաջադրված մեղադրանքն անհիմն է անվանում։

«Երբ Abzas Media-ի գրասենյակում գումար է հայտնաբերվել՝ 40 հազար եվրո, նա ասել է, որ այդ գումարն իրեն չի պատկանում և առաջին անգամ է տեսնում»,- նշել է փաստաբան Զիբեյդա Սադիգովան։

Հասանլին ձայնային հաղորդագրությամբ գործընկերներին պատմել է, թե ինչպես են իրեն ձերբակալել ու ծեծի ենթարկել։ Նա նշել է, որ երբ առավոտյան  գնացել է օդանավակայան, իրավապահներն իրեն կանգնեցրել են և տարել ոստիկանական բաժին։

«Նրանք բռունցքներով ու ոտքերով հարվածում էին ինձ, պահանջում բացատրել, թե ինչու ենք մենք գրում միայն կոռուպցիայի մասին և չենք գրում Ղարաբաղի հաղթանակի մասին»,- ասել է Հասանլին։

Նա նաև հերքում է, որ խմբագրությունում հայտնաբերված 40 հազար եվրոն պատկանում է իրեն կամ լրատվամիջոցին։ Բաքվի Խաթայի շրջանային դատարանը Հասանլիի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով։ Նույն ժամկետով կալանավորվել է նաև Սևինջ Վաքըֆքըզին։

Փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալներին  առաջադրված մեղադրանքներն իրավական հիմք չունեն։

Միաժամանակ, ձերբակալվել է հանրային ակտիվիստ, Abzas Media-ի աշխատակից Մուհամմադ Կեկալովը։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման են ենթարկել նրան և տարել տնից։ Ձերբակալության ընթացքում ոստիկանությունը չի ներկայացրել դատարանի որոշում կամ որևէ այլ փաստաթուղթ, առգրավվել են նաև Կեկալովի անձնական իրերը, այդ թվում՝ համակարգիչը։

Ակտիվիստն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ ուղղված փոքրամասնություններին և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելուն՝ արևմտյան տարբեր երկրների դեսպանատների հետ համագործակցությամբ։

Հավելենք, որ Abzas Media-ն ստեղծվել է 2016 թվականին քաղաքացիական հասարակության մի խումբ ակտիվիստների կողմից: Այն Ադրբեջանի իշխող ընտանիքի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների հետաքննություններ է իրականացնում, ինչպես նաև ակտիվորեն լուսաբանում է երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հետ կապված իրավիճակը։

Էմմա Չոբանյան