Երդման արարողություն՝ քրեակատարողական ծառայությունում

Լուրեր

11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Հուլիսի 28-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ քրեակատարողական ծառայողի երդման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը և ծառայության ղեկավար անձնակազմը: Քրեակատարողական նորանշանակ ծառայողներն անհատական կարգով մոտեցան ՀՀ պետական դրոշին, ընթերցեցին երդման տեքստը և ստորագրեցին իրենց անվան դիմաց: Նրանք երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել օրենքով իրենց վերապահված պարտականությունները: Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը շնորհավորեց նորանշանակ ծառայողներին, նրանց մաղթեց բարի ծառայություն՝ ցանկանալով, որ այս պաշտոնը լինի քրեակատարողական ծառայությունում նրանց առաջին քայլը, որը կտանի առաջընթացի, հաջողությունների և նոր նվաճումների. «Չկա առավել պատվաբեր երևույթ, քան ծառայության անցնել սեփական հայրենիքում, ազնվորեն, ծառայել հանրությանը և անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները»,- նշեց Ա. Մխոյանը:

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին