«Մի´ լացի, Աշխեն». առևտրականները գետնին թափեցին սեփական ապրանքը, անցորդները հավաքեցին, ԵԱՍՄ-ն տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքային իշխանությանը դեռ չի հաջողվում արմատախիլ անել բացօթյա ապօրինի առևտուրը։ Քաղաքապետարանի և թաղապետարանների աշխատակիցները պարբերաբար շրջայց են կատարում, զգուշացումից հետո առևտրականները հավաքում են մթերքը, բայց սովորաբար շատ չանցած՝ պատկերը նույնն է։ 

Այսօր քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը ոստիկանության հետ համատեղ ստուգայց էր կազմակերպել Մաշտոցի պողոտայում։ Օրենքին չհետևող քաղաքացիների համար գործող կարգավորումներով նախատեսված է տուգանք՝ 70-ից 100 հազար, կրկնվելու դեպքում՝ 150-200 հազար դրամ։ Ստուգայցերի ընթացքում թեև տուգանքի արձանագրություններ կազմվում են, սակայն շատերն այդպես էլ չեն վճարում։ Վերջին կարգավորումներով՝ փողոցում վաճառվող ապրանքը նաև առգրավվում է։ 

Այսօր, երբ քաղաքապետարանի աշխատակիցները մոտեցան ապօրինի առևտուր իրականացնողներին և ասացին, որ առգրավում են ապրանքը, վերջինները խնդրեցին չտանել՝ խոստանալով փողոցից հավաքել այն։ Ասացին՝ վարձով են բնակվում, ապրուստի միակ միջոցն է, բայց քաղաքապետարանի աշխատակիցները պնդեցին, որ տանելու են, քանի որ շատ անգամներ են զգուշացրել, որ օրենք են խախտում, չի թույլատրվում փողոցում վաճառել։ 

Առևտրականները գետնին թափեցին ապրանքը, որպեսզի վարչության անդամները չառգրավեն։ Պողոտայով անցնող քաղաքացիները հավաքեցին թափված ապրանքը․  առևտրի և ծառայությունների վարչությունն առգրավեց մի մասը, իսկ ոչ պիտանի ապրանքը ԵԱՍՄ աշխատակիցները տարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան