Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում․ Բելտա

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում, այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, փոխանցում է բելառուսական Բելտա գործակալությունը։

«Ոչ մի որոշում չի արգելափակվել։ Բելառուսի արտաքին գործերի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները համաձայնեցրել են բոլոր որոշումները (փաստաթղթերը, որոնք պետությունների ղեկավարների մասնակցությամբ ներկայացվել են գագաթնաժողովին), հայտարարությունները։ Սա ևս խոսում է փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմի հետ՝ լուծելու այն հարցերը, որոնք ներկայումս դրված են կազմակերպության վրա»,- ասել է Ալեքսանդր Վոլֆովիչը։

Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանություն չի տարածել։

Պատասխանելով հարցին, թե որքան զգայուն է ՀԱՊԿ-ի համար գագաթնաժողովում հայկական կողմի բացակայությունը,  Ալեքսանդր Վոլֆովիչն ասել է․

«Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի այսօր բոլոր կողմերը ներկա լինեին՝ և՛ պատվիրակությունները, և՛ պետության ղեկավարները։ Սակայն ամենակարևորն այն է, որ հայկական կողմը համաձայնեցրել է բոլոր որոշումները։ Բայց կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, ըստ ամենայնի, այդ պատճառով էլ  հայ գործընկերները որոշել են այսօր չժամանել Մինսկ»։

Սրա հետ մեկտեղ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարը վստահ է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկություն չունի։ «Դա սխալ է, դա չի լինի առաջին հերթին ի շահ Հայաստանի ժողովրդի և երկրի», – ասել է նա։