Հերթական վանդալիզմը Շուշիում․ ադրբեջանցիները հայկական գերեզմանատան միջով ճանապարհ են փորել․ Caucasus Heritage Watch

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Caucasus Heritage Watch մշակութային ժառանգության մոնիթորինգային գործակալությունը «X»-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը Շուշիում գտնվող պատմական գերեզմանատան միջով բուլդոզերներով ճանապարհ են փորել։

Գործակալությունը նշում է, որ այս գերեզմանատունը հայտնի է որպես Երևանյան դարպասների գերեզմանոց: Ծառերի մեջ տեղավորված են առնվազն 78 հայերեն գրությամբ տապանաքարեր, որոնք թվագրվում են 1802-ից 1913 թվականներով:


«Խիտ անտառը թաքցնում է գերեզմանատունը: Մենք օգտագործել ենք Շուշիի քարտեզներն ու հրապարակումները՝ սահմանները հետագծելու համար։ Պարզ չէ, թե քանի տապանաքար է վնասվել, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ծածկել են ամբողջ տարածքը: Կանանց և տղամարդկանց, երիտասարդների և ծերերի տապանաքարերը պատմում են ազգակցական կապի, զբաղմունքի, հավատքի, կարգավիճակի և այլնի մասին»,- ասված է գրառման մեջ:


Caucasus Heritage Watch-ը նաև նշում է, որ սա 5-րդ հայկական գերեզմանոցն է, որը տուժել է 2020 թվականի նոյեմբերից՝ Մեծ Թաղերի և Սղնախի ավերումից ու Շուշիի և Վազգենաշենի մերձակայքում գտնվող գերեզմանատների վնասումից հետո։

«Շուշիի հայ բնակիչների նախնիներին հեռացնելու դանդաղ նախագիծ է զարգանում»,- ասվում է հրապարակման մեջ: