Փոխադարձ հարվածներ են հասցվել, հնչել են հայհոյանքներ. քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունը նախօրերին ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առթիվ փաստաթղթեր էր կազմել և ուղարկել Քննչական կոմիտե: Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor.am-ին հանտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ երկու հոդվածով:

«Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ավագանու մի քանի անդամների միջև առաջացած տարաձայնության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդ կերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով»,- հայտնում է խոսնակը` հավելելով, որ նախաքննություն է ընթանում:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նոյեմբերի 21-ի նիստում իրավիճակը սրվել էր «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթի ժամանակ։ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը ջուր էր շփել Խաչատրյանի վրա, վերջինս քաշել էր Աղեկյանի մազերից, սկսվել էր հրմշտոց, որը շարունակվել էր քաղաքապետարանի միջանցքում՝ վերածվելով ծեծկռտուքի։ Դրան ակտիվ մասնակցել էին 12 վարչական շրջանների ղեկավարները, որոնք երեկ հրաժարվեցին մեկնաբանություն տալ Factor TV-ին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ շարունակվող նիստի սկզբում ասաց, որ բռնությունն անընդունելի է իրենց համար, իսկ առաջին տեղակալը դատապարտեց կատարվածը։ Քաղաքապետը զգուշացում տվեց ավագանու երեք անդամներին՝ Անի Խաչատրյանին, Սոնա Աղեկյանին և Նարինե Հայրապետյանին, նաև՝ թաղապետերին։ Ավագանու անդամները կարող էին նաև զրկվել խոսքի իրավունքից կամ նիստին մասնակցելու հնարավորությունից․ ըստ էության, քաղաքապետը կիրառեց պատժի ամենամեղմ միջոցը։

Արփի Հակոբյան