Ջերմոցային գազերի կոնցենտրացիան հասել է ռեկորդային բարձր մակարդակի

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ 2022 թվականին ջերմոցային գազերի քանակը կրկին հասել է նոր ռեկորդի՝ և աճման միտումը շարունակվում է՝ տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

2022 թվականին ածխածնի երկօքսիդի (CO2) գլոբալ միջին կոնցենտրացիաներն առաջին անգամ 50%-ով գերազանցել են նախաարդյունաբերական ժամանակարջանի կոնցենտրացիաների մակարդակը և շարունակում են աճել նաև 2023 թվականին։
Մեթանի կոնցենտրացիան նույնպես աճել է, իսկ 2021-2022 թվականների ընթացքում ռեկորդային աճ է գրանցել նաև ազոտի օքսիդի մակարդակը, ասվում է ՀՕԿ-ի ջերմոցային գազերի տեղեկագրում, որը հրապարակվել է այս տարի Դուբայում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության (COP28) բանակցություններին ընդառաջ:

Ածխածնի երկօքսիդի (CO2) արտանետումների կեսը մնում է մթնոլորտում, քառորդ մասը կլանվում է օվկիանոսի կողմից, մյուս մասը՝ կլանվում անտառների կողմից, չնայած այս ցուցանիշները տարեցտարի տարբերվում են:
Արտանետումները շարունակվում են, իսկ CO2-ը շարունակում է կուտակվել մթնոլորտում՝ հանգեցնելով գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը:

Վերջին անգամ Երկիր մոլորակը CO2-ի համադրելի կոնցենտրացիա է ունեցել 3-5 միլիոն տարի առաջ, երբ ջերմաստիճանը 2-3°C-ով ավելի տաք էր, իսկ ծովի մակարդակը՝ 10-20 մետրով ավելի բարձր, քան հիմա: