ՌԴ ԱԳՆ-ն՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին «Բաստիոն»-ների մատակարարման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները ցածր արդյունավետություն են ցուցաբերել Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ։ Նման տեսակետ է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին «Բաստիոն» համակարգերի մատակարարումը։

«Բավականին միամիտ է երևում Հայաստանին ֆրանսիական «Բաստիոն» զրահատեխնիկայի մատակարարման օգուտների մասին խոսելը: Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, դրանք ցույց են տվել իրենց շատ ցածր արդյունավետությունը Ուկրաինայում իրական մարտական պայմաններում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան համոզված է, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառել է «իրական պահանջարկ չունեցող ապրանք, որոնք Փարիզը չի կարողացել վաճառել այլ ուղղություններով»։

Ըստ նրա՝ առեղծվածային է, թե ինչպես են այս մեքենաները կարողանալու պաշտպանել Հայաստանի տարածքը։

Մանրամասները՝ տեսանյութում։