ԵՄ-ն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հայեցակարգ է պատրաստել․ Bloomberg

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ԵՄ ղեկավարությունն անդամ երկրներին է ներկայացրել հայեցակարգ, որում նշվում է Ուկրաինայի հանդեպ անվտանգության ոլորտում միության երկարաժամկետ պարտավորությունների մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, որն ուսումնասիրել է փաստաթղթի նախագիծը, փոխանցում է Meduza-ն։

Գործակալության տվյալներով՝ փաստաթղթում առկա են հետևյալ սկզբունքները․ կանխատեսելի, արդյունավետ, կայուն և երկարաժամկետ ռազմական աջակցություն Ուկրաինային՝ մոբիլիզացնելով ԵՄ պաշտպանական արդյունաբերությունը; կիբերհարձակումների և հիբրիդային սպառնալիքների, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ Ուկրաինայի պայքարի ուժեղացում; տարածքների ականազերծման հարցում աջակցություն; օգնություն բարեփոխումների իրականացման հարցում, որոնք անհրաժեշտ են ԵՄ անդամակցությւան համար; աջակցություն Ուկրաինային զենքի վերահսկման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարում; միջուկային անվտանգության ապահովում; հետախուզական տվյալների և արբանյակային լուսանկարների փոխանակում:

Նշվում է նաև, որ զենքի մատակարարումները նախկինի պես իրականացվում են Եվրոպական խաղաղության հիմնադրամով, որը ֆինանսավորվում է ԵՄ անդամ երկրների ներդրումներից։

ԵՄ անդամ երկրների դեսպանները նախագիծը քննարկելու են այս շաբաթ, իսկ առաջնորդները՝ դեկտեմբերին։ Հայեցակարգն օգտագործվելու է նաև Ուկրաինայի և G7-ի երկրների հետ խորհրդակցությունների ժամանակ։

Էմմա Չոբանյան