Վարչապետն ընդունել է Եվրոպական հեռարձակողների միության նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հեռարձակողների միության նախագահ Նոել Կուրանին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը կարևորել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության միջև սերտ համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հանրային հեռուստաընկերության դերը և ընդգծել վերջինիս շարունակական զարգացման, վերազինման, աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը:
Նոել Կուրանը նշել է, որ ԵՀՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ սերտ համագործակցությամբ և պատրաստ է նպաստել վերջինիս զարգացմանն ու կարողությունների ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ժամանակակից պայմաններում հեռուստաընկերությունների դերին, ապատեղեկատվության դեմ պայքարին, խոսքի ազատությանը վերաբերող հարցեր: