Իսրայելը գնդակոծել է լիբանանյան բանակի դիրքերը Վազանիի սահմանային շրջանում

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Իսրայելական զորքերը կրակ են բացել Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ՝ ի պատասխան «Հըզբոլլահի» գրոհայինների գործողությունների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարարելով Lebanon 24-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լիբանանյան բանակի դիրքերը սահմանամերձ Վազանի շրջանում կրակի տակ են հայտնվել։ Արկերը դիպել են հրամանատարական կետի մոտ գտնվող ամրություններին, սակայն զինվորականներ չեն տուժել։

Նոյեմբերի 6-ին իսրայելական հրետանին ռմբակոծել է լիբանանյան բանակի ռազմաբազան սահմանամերձ Ռաս ալ-Նակուրա շրջանում։ Զինծառայողների շրջանում զոհերի մասին չի հաղորդվել։ Հոկտեմբերի 26-ին էլ Այտրուն գյուղի շրջակայքում լիբանանյան ուժերի շարասյունն ընկել է իսրայելական հրետանու կրակի տակ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հոկտեմբերի 10-ին իսրայելի կողմից հրթիռակոծության ժամանակ Ռմեյշում բանակի կառավարման կենտրոնում հրթիռ էր պայթել, մեկ սպա վիրավորվել էր։

Իսրայելի պաշտպանության բանակի և շիա զինյալների միջև փոխհրաձգությունը, որը շարունակվում է հոկտեմբերի 8-ից, հանգեցրել է սահմանամերձ շրջաններում ռազմական սրացման։ Իսրայելի իշխանությունները տարհանել են 29 բնակավայրերի բնակիչների, որոնք գտնվում են սահմանից 5 կմ շառավղով հեռավորության վրա։ Լիբանանում 40 հազար մարդ լքել է իրենց տները իսրայելական հրետակոծությունների և ավիահարվածների պատճառով, նրանց մեծ մասը տեղափոխվել է Տյուր և Նաբաթիե։ Այստեղ մարդիկ ժամանակավորապես տեղավորվել են դպրոցներում։