Չեխիան առաջարկում է սահմանափակել ԵՄ-ում ռուս դիվանագետների տեղաշարժը

Լուրեր

25.02.2026 | 11:20
Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 0.03 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
25.02.2026 | 11:03
Երևանում սպասվում է քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով
25.02.2026 | 10:55
«Ինտերը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 10:45
Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվել, օդաչուն զոհվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 10:38
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզելային վառելիք
25.02.2026 | 10:35
2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում․ 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք
25.02.2026 | 10:18
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.94%-ով և կազմել 5155.80 դոլար
25.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 25-ի դրությամբ
25.02.2026 | 09:46
Վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն դրամը․ ՔԿ
25.02.2026 | 09:27
Ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
Բոլորը

ԵՄ երկրները քննարկում են Չեխիայի առաջարկը՝ Եվրամիության ներսում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումները մտցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

Պրահան այս առաջարկը բացատրում է ռուսական հետախուզության ենթադրյալ գործակալների դեմ պայքարով։ Լրատվամիջոցի տվյալներով՝ անցյալ շաբաթ Չեխիան ԵՄ երկրների շրջանում փաստաթուղթ է շրջանառել, որում առաջարկում է քննարկել այդ սահմանափակումները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթի շրջանակում։

Առաջարկի համաձայն՝ ռուս դիվանագետները պետք է ստանան վիզաներ և կեցության թույլտվություններ, որոնք թույլ կտան տեղաշարժվել միայն ընդունող երկրի տարածքում, այլ ոչ ամբողջ Շենգենյան գոտում։ Չեխիան նաև առաջարկել է ընդունել միայն կենսաչափական անձնագրեր, որոնք ավելի դժվար են կեղծվում։

«Չեխիայի տարածք են գալիս Հետախուզության գլխավոր վարչության ու այլ ծառայությունների գործակալները։ Շենգենյան գոտում շատ դժվար է դա վերահսկելը»,- FT-ին ասել է եվրոպացի դիվանագետը։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ Չեխիայի առաջարկը գտնվում է քննարման վաղ փուլում։ Ենթադրվում է, որ բարդ իրավական խնդիրների պատճառով այս նախաձեռնությունը դժվար թե հայտնվի պատժամիջոցների 12-րդ փաթեթում։

Էմմա Չոբանյան