ՌԴ-ն Ֆինլանդիայի հետ սահմանին հիբրիդային պատերազմի մարտավարություն է կիրառում. ISW

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ռուսաստանը հիբրիդային պատերազմի մարտավարություն է կիրառում՝ արհեստականորեն միգրացիոն ճգնաժամ ստեղծելով Ֆինլանդիայի սահմանին։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) զեկույցում։

Դրա համաձայն՝ ռուս-ֆիննական սահմանին հիբրիդային պատերազմի մարտավարությունը նման է այն բանին, թե ինչպես Ռուսաստանն ու Բելառուսը ստեղծեցին միգրացիոն ճգնաժամ Լեհաստանի սահմանին 2021 թվականին, և, հավանաբար, նույն կերպ ուղղված է ՆԱՏՕ-ի ապակայունացմանը:

Այնուհետև Կրեմլն օգտվել է 2021 թվականի հորինված ճգնաժամից՝ ՆԱՏՕ-ին մեղադրելով Բելառուսի դեմ ագրեսիայի մեջ։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ կձեռնարկի ցանկացած հակաքայլ, որն անհրաժեշտ է համարում սեփական անվտանգությունն ապահովելու համար։ ISW-ի փորձագետները համոզված են, որ Ֆինլանդիայում միգրացիոն ճգնաժամ ստեղծելու փորձը ՆԱՏՕ-ի երկրներում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու քայլերից մեկն է։

Ֆինլանդիայի իշխանությունները նոյեմբերի 18-ին փակել են Ռուսաստանի հետ երկրի հարավ-արևելյան սահմանի չորս անցակետեր այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ 2023 թվականի սեպտեմբերից մոտ 300 ապաստան հայցողներ, հիմնականում Իրաքից, Եմենից, Սոմալիից, Ռուսաստանից ժամանել են Ֆինլանդիայի սահման:

Ֆիննական Iltalehti հրատարակությունը նոյեմբերի 20-ին հայտնել է, որ իշխանությունները քննարկում են նոյեմբերի 21-ի գիշերը Ռուսաստանի հետ ամբողջ սահմանը փակելու հարցը։

«Քիչ հավանական է, որ այս միգրանտները մնացել են Ֆինլանդիայի սահմանին զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում, երբ սահմանապահները թույլ չեն տվել նրանց մտնել Ֆինլանդիայի տարածք, և դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ներգրավված է այս իրավիճակում»,- ասել են փորձագետները: