ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը հայտարարել է, որ Իսրայելի հետ զինադադարը մոտ է

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը՝ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, ասել է, որ Իսրայելի հետ հրադադարի կնքումը մոտ է։

«Մենք մոտ ենք զինադադարի համաձայնության հասնելուն», – ասվում է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում, որին հղում է անում Reuters-ը։ Գործարքի մանրամասները չեն նշվում։

AFP-ն, վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին, հայտնում է, որ համաձայնագիրը կարող է ներառել հնգօրյա զինադադար, որը բաղկացած կլինի ցամաքային հրադադարից և Իսրայելի օդային գործողությունների սահմանափակումից Գազայի հատվածի հարավում:

Փոխարենը ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» գրոհայինների կողմից գերեվարված 50-ից 100 հոգի ազատ կարձակվեն։  Գործարքի համաձայն՝ մոտ 300 պաղեստինցի էլ ազատ կարձակվի իսրայելական բանտերից։

Երուսաղեմում BBC-ի թղթակից Թոմ Բեյթմանի տեղեկություններով պատանդների խմբերը կարող են փուլ առ փուլ ազատ արձակվել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ մոտ ապագայում կարող է պայմանավորվածություն ձեռք բերել պատանդների ազատ արձակման շուրջ։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզաթ էլ-Ռեշիկը քաթարյան Al Jazeera հեռուստաալիքի եթերում ասել է, որ Քաթարը մի քանի ժամվա ընթացքում կհայտարարի Գազայի հատվածում հրադադարի մասին։

«Սպասվող համաձայնագիրը կներառի իսրայելցի կանանց և պատանդ երեխաների ազատ արձակումը օկուպացիոն բանտերում պահվող պաղեստինցի երեխաների և կանանց ազատ արձակման դիմաց», – ասել է նա:

Խմբավորման ներկայացուցչի խոսքով՝ համաձայնագիրը «ընդունելի կլինի ՀԱՄԱՍ-ի զինված թևի ղեկավարների համար»։