Միջազգային հանրությանն ուղղված մեր կոչերը տեղ չհասան․ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.11.2023 | 19:34ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը հիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրությանն ուղղված մեր կոչերը տեղ չհասան, եւ հնարավոր չեղավ կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից։
Նա անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին, հիշեցրել Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկիրը Հայաստանն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան»:
Մանրամասները՝ տեսանյութում: