Արչի Գալենցն այցելել է Սփյուռքի նախարարություն

Լուրեր

15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
Բոլորը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 7-ին ընդունեց նկարիչ, «Գալենց» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արչի Գալենցին: Նա ապրում և ստեղծագործում է Բեռլինում, Մոսկվայում, Երևանում։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հայազգի արվեստագետին՝ նախարարը կարևորեց հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանն ուղղված նրա ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում: Մասնավորապես անդրադառնալով  հայտնի արվեստագետի վերջին ցուցահանդեսներին, որոնք յուրօրինակ հարթակ են հայ արվեստագետներին Եվրոպայում ճանաչելի դարձնելու համար:

Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը: Անդրադարձան նաև «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Արցախի արվեստագետների վերջերս կազմակերպված ցուցահանդեսին և գերմանահայերի միության Արցախին տրամադրած օգնությանը:

Արչի Գալենցը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց որ Հայաստանում մշակութային կյանքը հարուստ է կարևոր և նշանակալի իրադարձություններով: Նշեց, որ Հուլիսի 7-ին Ժամանակակից արվեստի թանգարանու կբացվի իր՝ «Ժամանակացույց. Խուսափելով աղետից» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը կտևի մինչև հուլիսի 16-ը։ «Նախագիծը՝ ցուցադրություն-ինստալյացիա է, ներկայացված իր զարգացման ընթացքի մեջ։ Կցուցադրվի իմ ստեղծագործության վերջին 13 տարիների արդյունքը, ինչպես նաև նոր աշխատանքներ՝ օբյեկտներ-«դրոշներ», որոնք ստեղծված են հատուկ այս ցուցահանդեսի համար՝ կոչ անելով Հայաստանի և սփյուռքի ստեղծագործող հանրությանը միավորվելու անկախ ասոցիացիայի ներքո, որը հնարավորություն կտա հայկական արվեստի միասնական հարթակ ունենալ». հավելեց նա: