Ռաքել Դինքն արձագանքել է Օգյուն Սամասթի վաղաժամ բանտից ազատ արձակմանը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպված «Փոքրամասնությունների իրավունքները հանրապետության 100-ամյակին» համաժողովի ժամանակ բացման խոսքով է հանդես եկել Հրանդ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը՝ անդրադառնալով Դինքին սպանած Օգյուն Սամասթի վաղաժամ ազատ արձակմանը, գրում է Ակոս-ը։

«Հրանտի սպանության գործով արդարադատությունն այն չէր, որ այս կամ այն ​​անձը երեք-հինգ տարի ավելի կամ պակաս ազատազրկման է դատապարտվել։ Մենք առաջին իսկ օրվանից ասել ենք, որ խավարը պետք է կասկածի տակ դրվի։ Մենք ասացինք, որ այս դեպքում արդարության վերականգնումը երկրի ժողովրդավարացման նախապայմանն է։ Ինչպես բոլորդ գիտեք՝ երկու օր առաջ ազատ են արձակել Հրանտի մարդասպանին։ Հերթական անգամ անարդարությունը շպրտեցին մեր երեսին ու մեզ հետ ուղարկեցին սգո ամենածանր օրերը։ Նրանք մեզ ևս մեկ անգամ հիշեցրին, որ Թուրքիայում հնարավոր չէ խոսել փոքրամասնությունների իրավունքների մասին՝ առանց Հրանտի սպանության մասին խոսելու»,- ասել է Ռաքել Դինքը։

Նա նշել է, որ երկրում ապրելն ավելի է դժվարանում՝ մինչ Դինքի մարդասպանն ազատության մեջ է, իսկ Օսման Քավալան ու մյուս քաղբանտարկյալները՝ բանտում։

Հիշեցնենք, որ պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել բանտից՝ «լավ վարքի» համար։

Սամասթի ազատ արձակումը քննադատությունների է արժանացել Թուրքիայի ընդդիմադիր դաշտի, հասարակական-քաղաքական տարբեր գործիչների, իրավապաշտպանների կողմից։

Էմմա Չոբանյան