Բաքուն քարեր է նետում Վաշինգտոնի ուղղությամբ․ տապալված ևս մեկ բանակցություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնը շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին, չնայած Բաքուն երեկ հայտարարել էր, որ հրաժարվում է ԱՄՆ-ում արտգործնախարարների մակարդակով հանդիպումից։ Պետքարտուղարությունից հայտնում են՝ աշխատանքներ են տարվում։

Միրզոյան-Բայրամով բանակցությունները, որոնք ծրագրված էին նոյեմբերի 20-ին, Բաքուն չեղարկեց։ Ի դեպ, միայն ադրբեջանական կողմի՝ դրանց չմասնակցելու վերաբերյալ հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ նման պայմանավորվածություն կա։ Ալիևի վարչակազմը Վաշինգտոն չգնալու մասին հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Արցախի թեմայով անցկացված լսումներից հետո։ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, որն օրեր առաջ Փարիզում հանդիպել էր Հայաստանի վարչապետի հետ, այդ նիստում հայտարարեց, որ առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում՝ չմանրամասնելով, թե ինչ է սպասվում։

Այնինչ երեկ Բաքուն հայտարարեց, որ Միացյալ Նահանգները, իբր, «միակողմանի մոտեցման հետևանքով կարող է կորցնել միջնորդի իր դերը»։

Ադրբեջանը խուսափում է Հայաստանի հետ բանակցային գործընթացում կոնկրետ քայլեր իրականացնելուց․ այս կարծիքին է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա՝ Բաքուն այժմ վերագնահատում է իր հնարավորություններն ու ուժային բալանսը։

Իսկ ահա իշխող ՔՊ–ում հուսով են, որ միջազգային գործընկերների միջնորդությամբ Ադրբեջանին կառուցողական դաշտ կվերադարձնեն։ Թեպետ Բաքուն հրաժարվել է ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կարծում են, որ դեռևս հնարավոր է մոտ ժամանակներում խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ալիևը հրաժարվում է և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի միջնորդությամբ բանակցություններից, քանի որ արևմտյան հարթակներում նրանք Հայաստանից պոկեցին այն, ինչ պետք էր, կարծում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Այս ամենը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, հղի է պատերազմի վերսկսման վտանգով։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշում է, որ սահմանի որևէ հատվածում հակառակորդի վտանգավոր կուտակումների կամ տեղաշարժերի մասին տեղեկություն չունի: Պատգամավորը, սակայն, չի բացառում նոր ռազմական գործողությունների վտանգը՝ հաշվի առնելով Բաքվից հնչող տարատեսակ ագրեսիվ և վտանգավոր հայտարարությունները։

Ադրբեջանը, նախքան վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելը, չէր մասնակցել նաև Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը։ Այս ֆոնին Կրեմլը ՌԴ տարբեր պաշտոնյաների շուրթերով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների հարթակ տրամադրել։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ այս առնչությամբ որևէ հստակ պայմանավորվածություն չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան