Ադրբեջանում կանխել են Իսրայելի դեսպանատան վրա զինված հարձակումը

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Ադրբեջանի անվտանգության ուժերը կանխել են Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակումը։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ «իրանական ծագումով տղամարդը փորձել է զենքով ներխուժել դեսպանատուն», սակայն Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները նրան բերման են ենթարկել և զինաթափել, կասկածյալին տեղափոխել են Բաքվի դատարան։

Այսօր ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Բաքվում տղամարդ է զինաթափվել, որը փորձել է ահաբեկչական գործողություն իրականացնել դիվանագիտական ներկայացուցչության շենքում, սակայն չէր նշվել, թե որ երկրի մասին է խոսքը։

Հաղորդվում է, որ Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը քննել է Մ.Հ.Հուսեյնզադեի դեմ ներկայացված միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ՝ Հուսեյնզադեի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով։ Գործի նյութերից պարզ է դառնում, որ նա երկար ժամանակ հետևել է դեսպանատան շենքին։

Էմմա Չոբանյան