ԼՂ-ից տեղահանվածներից շատերը հիվանդություններ ունեն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով. ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ղեկավարի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումների ժամանակ ունեցած ելույթում նշեց, որ ԱՄՆ-ն ու գործընկերներն աշխատել են՝ արձագանքելու իրավիճակին Արցախում։

Նա նշեց, որ ամիսներ շարունակ իրավիճակը ծայրահեղ էր Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ու ավելի վատացավ հումանիտար իրավիճակը սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով։

«Սա հանգեցրեց, որ 100,000 էթնիկ հայեր լքեն Լեռնային Ղարաբաղը երկու շաբաթվա ընթացքում։ Այդ տեղահանված մարդկանցից շատերն ունեն էմոցիոնալ սթրես ու քրոնիկ հիվանդություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով»,- ասաց նա։

Սոկոլովսկին նաև հիշեցրեց, որ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերն անմիջապես այցելել է Երևան՝ աջակցելու Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների։ Փաուերն այցելել է նաև Բաքու՝ նախագահ Ալիևին խորը մտահոգություն արտահայտելու ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետ կապված։

Ամերիկացի պաշտոնյան նաև հայտնեց, որ 11,5 մլն դոլարից զատ՝ հավելյալ 6 մլն կհատկացվի հումանիտար ճգնաժամի  հետևանքների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։