Նոր մեղադրանք Բաքվից. խաղաղության պայմանագրի վերջը չի երևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
Բոլորը

Բաքուն Գրանադայում և Բրյուսելում հայ-ադրբեջանական բանակցությունները տապալելուց կարճ ժամանակ անց Երևանին է մեղադրում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ձգձգելու համար։ Այս թեմային այսօր անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը սեպտեմբերի 11-ին երկկողմ ուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը համապատասխան բացատրական նշումներով՝ ակնկալիքով, որ մոտ ապագայում Հայաստանի պատասխանը կներկայացվի։ Սակայն, չնայած մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին, հայկական կողմն ավելի քան երկու ամիս ձգձգում է փաստաթղթի իր տարբերակը ներկայացնելը»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Պաշտոնական Երևանը Բաքվի այս մեղադրանքերին չի անդրադարձել՝ արդյո՞ք ճիշտն են Ադրբեջանի առաջարկներին երկու ամիս չպատասխանելու պնդումները․ ո՛չ Կառավարությունից, ո՛չ ԱԳՆ-ից մեկնաբանություն չի հնչել։  Հստակություն չկա, թե խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին Հայաստանն այժմ ինչ կետերով է մասնակցում։

Մինչ Արցախի հայաթափումը՝ պաշտոնական Երևանը կարևոր էր համարում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։ Սեպտեմբերի 19-ից հետո մոտեցումներն ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել․ Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավորներն այսօր հակված չէին խաղաղության պայմանագրի շուրջ մեր հարցերին հստակ պատասխաներ տալ կամ այդ թեմայով ընդհանրապես խոսել։

Խմբակցության պատգամավորներից միայն Հակոբ Ասլանյանն արձագանքեց Բաքվի մեղադրանքերին։ Նա առանց փակագծեր բացելու հայտարարեց, որ Ադրբեջանից ուղարկված որոշ կետերի շուրջ Կառավարությունն ու ԱԳՆ-ն քննարկումներ են սկսել։ Հակոբ Ասլանյանը պայմանագրի ստորագրումը վաղ է համարում։

ՔՊ-ականն ասում է, որ իշխանության ցանկությունը մեծ է՝ խաղաղությունը հնարավորինս շուտ հաստատվի, սակայն շեշտում է՝ ՀՀ-ին շահեկան պայմաններով։ Ըստ ՔՊ-ականի՝ եթե պետք լինի, Բաքուն պիտի սպասի։

Ընդդիմադիրները դժգոհում են, որ իշխանությունները թույլ չեն տալիս ծանոթանալ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին։

Ընդդիմությունից մեկ այլ պատգամավոր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանն էլ համոզված է՝ ՔՊ-ականների կողմից մշակվող որևէ փաստաթուղթ չի կարող հայանպաստ լինել։

Ընդդիմադիր պատգամավորն այս իշխանության օրոք խաղաղությունն անիրատեսական է համարում։

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ խաղաղության պայմանագրին չանդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ՀՀ անվտանգությունն ապահովելուց խոսեց միայն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման համատեքստում։

Այս պահին պաշտոնական տեղեկություններ չկան, թե Երևանն ու Բաքուն երբ և որտեղ կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները։ Վաշինգտոնում բանակցությունները շարունակելու հնարավորության մասին երեկ հայտարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան