Ենթադրյալ սեռական բռնության ենթարկված երեխայի լուսանկարը՝ սոցցանցում․ ինչպես են օգտատերերը «փրկում» զոհին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Երեխայի նկատմամբ սեռական բռնության հերթական դեպքի մասին օրերս Ֆեյսբուք սոցիալական կայքի որոշ օգտատերեր են ահազանգել իրենց էջերում։ Գրառումը լայնորեն տարածվել է սոցցանցում, ցավոք, զուգահեռ հրապարակվել են երեխայի լուսանկարները՝ հնարավորություն ընձեռելով նույնացնել բռնության ենթարկված երեխային։ Անչափահասի իրավունքների խախտման մասին բարձրաձայնել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանը։

Փաստաբանն ընդգծում է՝ նման պարագայում անչափահասը նոր հոգեկան տրավմայի է ենթարկվում։ Ըստ նրա՝ ցանկացած տեղեկատվություն, որը երեխային նույնականացնելու իրական հնարավորություն է ստեղծում, չպետք է դառնա լայն շրջանակներին հասանելի։

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության փորձագետ Աննա Սաֆարյանը ևս փաստում է՝ վերջին տարիներին համացանցում լրջագույն խնդիր է երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը։ Սաֆարյանի խոսքով՝ որպեսզի օնլայն հարթակներում երեխաները պաշտպանված լինեն, պետք է ոչ թե արդեն իսկ տեղի ունեցած դեպքերի հետևանքները վերացնել, այլ կանխարգելման հստակ մեխանիզմներ ներդնել։

ՆԳՆ լրատվական բաժնից Factor.am-ին փոխանցեցին, որ տեղյակ են համացանցում երեխայի նկատմամբ բռնության՝ մի շարք օգտատերերի կողմից տարածում գտած դեպքին, և այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ։

Քննչական կոմիտեի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ միայն այս տարվա առաջին կիսամյակում կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 699 քրեական վարույթ, որը 154-ով ավելին է 2022-ի ընթացքում քննված վարույթներից։

Երեխայի նկատմամբ սեռական բռնության վերջին աղմկահարուց դեպքն օգոստոսի 18-ին էր, երբ մոր կողմից երեխային բռնության ենթարկելու և մյուս երեխաներին մասնակից դարձնելու տեսանյութը դարձյալ լայնորեն տարածվել էր սոցցանցերում։ Այդ տեսանյութում ևս երեխաների դեմքերը տեսանելի են և հնարավոր էր նույնականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան