Օրեր առաջ «աստիճանները վերևից մաքրելու» ու Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտությունը կարևորող հրապարակախոսը չի ցանկանում գնահատական տալ Քոչարյանի շուրջ  վերջին զարգացումներին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը, որին ներկա է պաշտոնաթող նախագահը։ Factor.am-ը «Մարտի 1»-ի ոճրագործությանը նվիրված՝ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանից փորձեց լսել վերջինիս տեսակետը Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության  և հնարավոր կալանավորման որոշման վերաբերյալ։

Մեր հարցին ի պատասխան՝ Տիգրան  Պասկևիչյանն ասաց․ «Ես չեմ ցանկանում գնահատել  այդ գործողությունները, ես այդ թեմայով չեմ ուզում հարցազրույց տալ»։ 

Հարցին՝  ինչով է պայմանավորված իր այս լռությունը՝ Տիգրան Պասկևիչյանը պատասխանեց հարցով․ «Ես իրավունք ունեմ, չէ՞  հրաժարվել հարցազրույցից, ուրեմն՝ հրաժարվում եմ»։ 

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով  «Մարտի 1-ի» բացահայտման մասին, նա ասել էր․ «Ես լավատես չեմ, քանի դեռ այս գործով Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէ, իսկ աստիճանները վերևից պետք է սկսել մաքրել, Ռ․ Քոչարյանը, եթե կալանավորված լինի, նրա դիմաց պետք է դնել 2009-2011 թվականներին կազմված 4 զեկույցները, որտեղ մանրամասն գրված է՝ ով զենքը ումից վերցրեց և ում տվեց»։