Դուալ համակարգ. ուսուցում և գործնական հմտություններ՝ միաժամանակ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մասնագիտական կրթության ոլորտում դուալ համակարգի ներդրման գործընթացի շրջանակում Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել մարզի մի շարք գործատուների հետ՝ Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ:

Միջոցառման մասնակիցներին շնորհավորել է ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը: «Մեր լավագույն դոնորներից մեկի՝ GIZ-ի հետ մեկ տարի առաջ մեկնարկած ծրագրի պտուղներն այսօր արդեն փորձում ենք քաղել: Իրականում գերմանական դուալ համակարգի ներդրումը հեղափոխական մոտեցում է և ամենակարևոր ուղղություն է ՄԿՈՒ ոլորտում՝ նոր որակի կրթություն տալու առումով: Այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերը պետք է ջանք չխնայեն, որպեսզի փորձնական ծրագրի ավարտին հստակ որակական արդյունք արձանագրվի, որի հիման վրա հնարավոր լինի առաջիկա 10 տարիների ընթացքում ամբողջությամբ անցում կատարել դուալի համակարգի և ապահովել ցանկալի արդյունք»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ տեղեկացնելով, որ վերոնշյալ համակարգը ներկայումս փորձարկվում է այն մասնագիտությունների գծով, որոնք կառավարությունը գերակա է ճանաչել տնտեսության համար, այն է՝ գյուղատնտեսություն, ՏՏ, զբոսաշրջություն և ճշգրիտ ճարտարագիտություն: «Վերջին երկու մասնագիտությունները փորձարկվում են Տավուշի տարածաշրջանային քոլեջում, որովհետև մարզը շատ գրավիչ է այդ տեսանկյունից, և վերոնշյալ ոլորտներում որակյալ աշխատատեղերի պահանջ կա: Հուսով եմ, որ այս օրինակը վարակիչ կլինի մյուս գործատուների համար»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ տեղեկացնելով, որ այս ընթացքում վերանայվել են համապատասխան ուսումնական ծրագրերը, պլանները, իրականացվել են վերապատրաստումներ:

Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել նաև դուալ համակարգով «Զբոսաշրջություն» և «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությունների իրականացման գործընթացի վերաբերյալ աշխատանքային քննարկումներ, ինչպես նաև այցելություններ գործատու ընկերություններ՝ պրակտիկ ուսուցման կազմակերպման պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով:

Նշենք, որ փոխըմբռնման հուշագրերը նպաստելու են կրթական ու մասնավոր հատվածների կայուն համագործակցությանը Տավուշի մարզում. «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» և «Զբոսաշրջություն» մասնագիտություններով պատրաստվող ուսանողները քոլեջում տեսական ուսուցմանը զուգահեռ գործնական հմտություններ ձեռք կբերեն «Լաստիվեր Անապատ», «Վահան և Թոռներ» և «Գոլդեն Ռեզորտ», «Իջևանատուն», «ԲՈՒԱՏ» և «Արտակ Փիրումյան» ընկերություններում՝ ըստ մշակված և պիլոտավորվող դուալ ուսուցման մեթոդաբանության:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԳՄՀԸ-ի համագործակցության շրջանակում ՀՀ 4 ՝ Վայոց Ձորի, Տավուշի, Շիրակի տարածաշրջանային և Երևանի պետական հումանիտար քոլեջներում արդեն փորձարկվում է գերմանական դուալ համակարգը, իսկ 2018թ-ից նախատեսվում է Կոտայքի և Լոռու տարածաշրջանային, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջներում և այլ ուսումնական հաստատություններում ևս ներդնել նոր մասնագիտություններով դուալ համակարգ: Այն օգնում է զարգացնել ՄԿՈւ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով վերջինների մրցունակությունը աշխատաշուկայում: Համակարգը նաև նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման և զարգացման հզոր խթան: