Յուրի Խաչատուրովին ևս մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան

Լուրեր

07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Բոլորը

2008թ․ մարտի 1-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի և Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին երեկ «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր 300 պրիմ 1՝ Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով:

Նախաքննական մարմինն արդեն իսկ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ներկայումս ՀԱՊկ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Խաչատուրովի նկատմամբ կալանքի միջնորդությունը դատարանը կքննի այսօր։

Հիշեցնենք, որ Խաչատուրովը երեկ ներկայացել էր ՀՔԾ՝ հարցաքննության։ Նա լրագրողներին ասել էր, որ վկայի կարգավիճակում է և որևէ մտավախություն չունի, որ կարող է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում: