Պաշտոնական ընդունելություն Լոնդոնում՝ ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի այցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյմբերի 13-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի այցի, ի նշանավորումն ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման և ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկի:

Միջոցառմանը մասնակցել են ՄԹ խորհրդարանի պատգամավորներ, արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ՄԹ-ում հայկական համայնքի, հասարակական-քաղաքական գործիչներ։

Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Քրիս Ալանը, ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը։

Արարատ Միրզոյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մենք այստեղ ենք երկու կարևոր առիթներով։

Առաջին հերթին նշելու Լոնդոնի սրտում գտնվող Հայաստանի նոր դեսպանության բացումը: Մեզ համար այս շինությունը նշանավորում է Միացյալ Թագավորության հետ Հայաստանի հարաբերությունների կարևորագույն հանգրվանը և ի ցույց է դնում այն նշանակությունը, որը մենք տալիս ենք ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և խաղաղության, ժողովրդավարության և տնտեսական զարգացման վրա հիմնված մեր հարաբերությունների խորացմանը:

Այս տարի Հայաստանն ու Մեծ Բրիտանիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը, սակայն մեր կապերը դարերի պատմություն ունեն։ Այս լուրջ հիմքերի վրա Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը զգալի առաջընթաց են գրանցել քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության ամրապնդման, առևտրային ավելի ամուր կապերի խթանման և զբոսաշրջության, կրթության ու մշակույթի միջոցով ժողովուրդների միջև ավելի սերտ փոխգործակցության խթանման գործում: Դեսպանության նոր շենքի բացումը մեր ամուր հարաբերությունների և համագործակցությունը խորացնելու պատրաստակամության վկայությունն են։

Մենք այստեղ ենք նաև Հայաստանի և ՄԹ միջև ռազմավարական երկխոսության հաստատումը նշելու համար: Սա իսկապես նոր հանգրվան է մեր երկկողմ հարաբերություններում, որը մեզ տրամադրում է տարածաշրջանային անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների կարևոր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ընդլայնված շրջանակ: Ռազմավարական երկխոսության միջոցով մենք վերահաստատում ենք Միացյալ Թագավորության հետ սերտորեն աշխատելու մեր հանձնառությունը՝ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և մեր ընդհանուր շահերն առաջ մղելու հարցում:

Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, և այդ ճանապարհի կարևոր շրջադարձը սկսվում է այստեղ և այսօր։ Մենք ձգտում ենք երկկողմ համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգի՝ Հայաստան-ՄԹ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման միջոցով։ Այս համաձայնագիրը մեզ ամուր իրավական հիմք կընձեռի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ երկու ժողովուրդների:

Հարգելի հյուրեր,

Հայաստանը հպարտանում է այն զգալի առաջընթացով, որը մենք ձեռք ենք բերել ժամանակակից, ժողովրդավարական, շուկայական ուղղվածություն ունեցող, բաց և կենսունակ հասարակություն կառուցելու գործում: Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Միացյալ Թագավորության շարունակական ներդրումն այս ջանքերում, և այսօր Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը միասին են՝ որպես ժողովրդավարությամբ հպարտացող երկրներ։

Չնայած այն հումանիտար և անվտանգային մարտահրավերներին, որ Հայաստանն առերեսվում է, ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ մենք հաստատապես հանձնառու ենք մեր ժողովրդավարական ձգտումներին: Մենք շարունակում ենք կենտրոնանալ մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության հաստատման հնարավորությունների վրա: Այս համատեքստում Հայաստանի վարչապետը վերջերս ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքային էությունը հաղորդակցությունների զարգացումն է ճանապարհների, խողովակաշարերի, մալուխների և հոսանքագծերի վերանորոգման, կառուցման և գործարկման միջոցով: Այն կարող է կարևոր դեր խաղալ հյուսիսը հարավին և արևմուտքը արևելքին կապելու գործում:

Հարգեի հյուրեր,

Վստահ եմ, որ միասին կարող ենք նպաստել խաղաղությունը և արդարությունն արժևորող գլոբալ հանրությանը՝ հիմնված աճող մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու համերաշխության վրա:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին այսօր այստեղ գտնվելու համար»: