Ամուսնու բռնությունից պաշտպանվող կնոջ դեմ քրեական վարույթ են հարուցել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում տեղի ունեցավ ընտանեկան բռնության գործերից մեկով դատական նիստը, որի շրջանակում մեղադրյալի աթոռին են հայտնվել թե՛ տղամարդը, թե՛ կինը։ Նախկին ամուսիններին մեղադրանք է առաջադրվել միմյանց նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար։

Ա․Ե․-ն Factor.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2004-2020 թվականների ընթացքում պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից։ 2021-ին կնոջը վերջապես հաջողվել է ամուսնալուծվել, Էջմիածնից 4 երեխաների հետ տեղափոխվել Երևան։ Ամուսինը պարբերաբար հետապնդել է նախկին կնոջը, այցելել նրա աշխատավայր, խնդիրներ ստեղծել նրա համար։

«Մի քանի տեղից ինձ գործից հանել են զուտ իր պատճառով, որ գալիս, անհանգստացնում էր»,- պատմում է կինը։

Նա փորձել է բռնության մասին հայտնել իրավապահներին, սակայն Էջմիածնում կնոջ գանգատների հիման վրա քրեական վարույթ չի հարուցվել, իսկ Երևանում հարուցված վարույթի շրջանակում Ա․Ե․-ն տուժողից վերածվել է մեղադրյալի։ Նա իր ցուցմունքի ժամանակ անկեղծորեն պատմել է, որ փորձել է ինքնապաշտպանվել՝ ճանկռելով իր վրա հարձակված նախկին ամուսնուն, որից հետո մեղադրանք է առաջադրվել նաև կնոջը։

Նա անչափահաս երեխայի հետ հատակին քնած է եղել, երբ գլխին ստացած հարվածից արթնացել է ու տեսել, որ նախկին ամուսինն իր տանն է։ Տղամարդը շարունակել է հարվածներ հասցնել կնոջը, վերջինս էլ փորձել է ինքնապաշտպանվել։

Այսօրվա դատական նիստին մեղադրյալներից միայն կինն էր ներկայացել։ Նախկին ամուսինը դատական նիստերի քարտուղարին տեղակացրել էր, որ ինքը շփոթել է նիստի օրը, կարծել է, թե այն վաղն է նշանակված և խնդրել է ներողամտորեն վերաբերվել իր բացակայությանը։ Իսկ կինն օրեր առաջ քթի վիրահատության էր ենթարկվել և հայտարարեց, որ չի կարողանա խոսել դատական նիստի ժամանակ, շնչառական խնդիր ունի։

Դատավոր Անի Դանիելյանը որոշեց դատական նիստը հետաձգել և նշանակել նոյեմբերի 30-ին՝ ժամը 15։00-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի