ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը զգուշացրել են թուրքական իշխանություններին, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե ազատ չարձակվի  Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։ Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապեր ունենալու մեջ. տեղեկացնում է ermenihaber-ը:

Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ ԱՄՆ-ը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ։

ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսը թեմայի վերաբերյալ հայտարարել է.

«Եթե Թուրքիան քայլեր չձեռնարկի այդ անմեղ հոգևորականի ազատ արձակման և ԱՄՆ-ը վերադարձնելու հարցում, ապա շոշափելի պատժամիջոցներ կկիրառվեն, մինչև որ Բրանսոնը ազատ արձակվի»։

Վերջինիս խոսքերով այն բանից հետո, երբ ամերիկացի հոգևորականի նկատմամբ բանտային կալանքի փոխարեն սահմանվեց տնային կալանք, ինքն անձամբ հեռախոսազրույց է ունեցել Բրանսոնի հետ։

Փենսը Բրանսոնին խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի հոգևորականը վերադառնա հայրենիք։

Հայտարարությունից հետո թեմայի շուրջ Twitter-ում գրառում է կատարել նա Դոնալդ Թրամփը.

«ԱՄՆ-ը մեծածավալ պատժամիջոցներ կկիրառի  Թուրքիայի նկատմամբ, քանի որ մեծ քրիստոնյա, ընտանիքի հայր և հիանալի մարդկային որակներ ունեցող հոգևորական Էնդրյու Բրանսոնը երկար ժամանակ կալանավորված է։ Պետք է անհապաղ ազատ արձակել այդ հավատացյալ մարդուն»։