Բաքուն քննադատել է Հայաստանին ԵՄ-ի աջակցության վերաբերյալ Բորելի հայտարարությունները

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ նախօրեին ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների նիստից հետո Հայաստանի և Ադրբեջանի մասով արված հայտարարությունները պաշտոնական Բաքվի դժգոհությունն են հարուցել։

«Մենք որոշել ենք ամրապնդել առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով ծառայողների և պարեկների թիվը ամենախոցելի սահմանային շրջաններում։ Եվ մենք կդիտարկենք Հայաստանին հնարավոր աջակցությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում, ինչպես նաև Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացումը։ Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին։ Իսկ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի համար։ Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Եվրոպական խորհրդի նախագահի կատարած աշխատանքի ներքո, քանի որ մեզ դա անհրաժեշտ է։ Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, և մենք պարտավորվում ենք շարունակել մեր միջնորդական դերը»,- ասել էր Ժոզեպ Բորելը։

Արձագանքելով Բորելին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «նա միտումնավոր խեղաթյուրում է տարածաշրջանում իրողությունները, որոնք անադեկվատ են և անընդունելի»։

«Հայաստանին աջակցող հայտարարությունները և Ադրբեջանին ուղղված սպառնալիքները այս կառույցի կողմնակալ քաղաքականության և երկակի ստանդարտների վառ օրինակ են»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն կրկին փորձել է արդարացնել միջազգային իրավունքների խախտմամբ ուժի կիրառումը, Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմը, սեպտեմբերի 19-ի վերջին ռազմական ագրեսիան և դրան հետևած ԼՂ-ում էթնիկ զտումն ու ամբողջական հայաթափումը։

«Ադրբեջանը, օգտագործելով օրինական մեթոդներ, վերականգնել է իր ինքնիշխանությունը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների շրջանակում։ Այն ժամանակ, երբ ԵՄ անդամ երկրները տառապում են ագրեսիվ անջատողականության միտումներից, մեր երկրի տարածքում անջատողականություն հրահրելու՝ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության փորձերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Ադրբեջանը քննադատել է նաև Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու՝ Բրյուսելի ջանքերը՝ նշելով, թե «ԵՄ-ն, աջակցելով նենգ ռազմականացման քաղաքականությանը, խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, խրախուսում է մի քաղաքականություն, որը տանում է դեպի նոր հակամարտություններ տարածաշրջանում»։

«Այդ նպատակով Եվրոպական խաղաղության նախաձեռնությունն օգտագործելու ծրագրերը, որը նախատեսում  է նաև ռազմական կարողությունների ուժեղացում, ծառայում է տարածաշրջանում լարվածության սրմանը: Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, և ցանկացած ոչ բարեկամական գործողություն ոչ թե դրական արդյունքի կբերի, այլ համարժեք պատասխան կստանա»,- ասվում է Բաքվի հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան