Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում ուսումնասիրվել է էստոնական փորձը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-10-ն աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էր՝ Հայաստանում ՆԳՆ միասնական կրթահամալիրի և միասնական կառավարման/զանգերի կենտրոնի ձևավորման փուլում էստոնական փորձի ուսումնասիրման նպատակով։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ այցի ընթացքում փոխնախարար Սարգսյանը հանդիպել է Էստոնիայի Ներքին գործերի նախարարության իր պաշտոնակցին՝ Թարմո Միլիթսին։ Կողմերը քննարկել են երկու երկրների Ներքին գործերի նախարարությունների գործունեությանն առնչվող հարցեր։ Թարմո Միլիթսը բարձր է գնահատել Հայաստանի Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում առաջադեմ լուծումների տեղայնացումը։

«Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Էստոնիայի ՆԳՆ կրթահամալիրի ղեկավարության, 112 կառավարման միասնական կենտրոնի ղեկավարության հետ, ինչպես նաև իրականացվել են շրջայցեր։

Դիտարկվել են ՆԳՆ կադրերի պատրաստման, վերապատրաստման մոդելային լուծումները, հանրապետական մակարդակով գործող մեկ միասնական կառավարման/զանգերի կենտրոնի լուծումները, որոնք թույլ են տալիս ՆԳՆ-ի կողմից ապահովել քաղաքացիների սպասարկման բարձր որակն ու օպերատիվությունը։ Այսպիսի կենտրոնի միջոցով մեկ միասնական հեռախոսահամարով հնարավոր է դառնում կազմակերպել ոստիկանական, փրկարարական, շտապօգնության կանչերի սպասարկումը։

Սարգսյանը հանդիպել է նաև Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների, ներքին գործերի բնագավառում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Հայկական պատվիրակության կազմում է եղել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ/INL) ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին, փոփոխությունների կառավարման գծով էստոնացի փորձագետ Լաուրի Թաբուրը։

Այցը կազմակերպվել է ԹՊԻՀ/INL գրասենյակի աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։