Քիչ անց կմեկնարկի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը. նախատեսված է նաև Փաշինյան-Մեդվեդև հանդիպում

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քիչ անց Սանկտ Պետերբուրգում կմեկնարկի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Հայաստանից նիստին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:

Ավելի վաղ, անդրադառնալով Սանկտ Պետերբուրգ կատարելիք այցին, վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ թեև հանդիպումը վարչապետների ֆորմատով է, բայց ինքը դեռ թավշյա հեղափոխության օրերին է հայտարարել, որ ԵՏՄ-ն կաթվածահար անելն իրենց նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անեն այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:

«Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում և այս հարցը լուծված է նաև դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը: Բայց ԵՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռևս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին և վարչապետերի խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել և ֆորմատը կաթվածահար կլիներ»,- պարզաբանել էր ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք՝ երեկ վարչապետը Սանկտ Պետերբուրգ ժամանելուց հետո հանդիպում ունեցավ ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ: Հանդիպման ամենաուշագրավ դրվագն այն էր, որ հայազգի գործարարներից մեկը՝ Մուրադ Մուրադյան անուն-ազգանունով, վարչապետին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Աշոտ Արսենյանի կողմից իր նկատմամբ մահափորձ իրականացնելու մասին: «Ես 21 տարի սպասել եմ արդեն նախկին իշխանության տապալմանը, որպեսզի այդ մասին բարձրաձայնեմ»,- շեշտեց Մուրադ Մուրադյանը՝ ցանկություն հայտնելով 21 տարվա ընդմիջումից հետո վարչապետ Փաշինյանի օդանավով Հայաստան վերադառնալ:

Անդրադառնալով արդեն այսօրվա նիստին՝ նշենք, որ ընդլայնված կազմով նիստից հետո նախատեսված է նաև ՀՀ և ՌԴ վարչապետների՝ Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը:

Շողիկ Գալստյան