Պետք է վերջ դրվի ռազմականացմանը․ պաշտոնական Բաքուն դժգոհել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումից

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Հայաստանի ու Ֆրանսիայի ռազմական համագործակցությունը շարունակում է հարուցել Բաքվի դժգոհությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ու դատապարտել Ֆրանսիայի կողմից Հայաստանին Bastion բազմաֆունկցիոնալ զրահամեքենայի և  սարքավորումների մատակարարման կապակցությամբ։

Հավելենք, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ էին տարածում՝ պնումով, որ վրացական Փոթի նավահանգիստ է ժամանել Ֆրանսիայից Bastion զրահատեխնիկայի խմբաքանակը, որը շարժվում է Հայաստան։  Այս մասին պաշտոնական որևէ հաստատում չկա։

«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի ուղարկումը Հայաստան։ Ֆրանսիայի այս քայլերը, որն իրեն դրսևորում է որպես միջազգային իրավունքի, տարածաշրջանում խաղաղության և կայունության կողմնակից, լրջորեն կասկածի տակ են դնում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա և նպաստում են իրավիճակի սրմանը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, թե Հայաստանին ռազմական տեխնիկայի փոխանցումը ծառայում է «Հայաստանի ռազմական ներուժի և ապակառուցողական գործունեության ուժեղացմանը»։

«Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ սկսված զրպարտչական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործողությունների ֆոնին Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը ծառայող այս քայլերը ցույց են տալիս, որ Փարիզը գործում է տարածաշրջանում կեղծ շահերից ելնելով»,- ասել է Հաջիզադեն։

Ադրբեջանը, որը Թուրքիայից ու Իսրայելից պարբերաբար ստանում է ժամանակակից սպառազինություն ու զինամթերք և իրականացրել է ԼՂ-ի հայերի դեմ ռազմական ագրեսիա ու էթնիկ զտում, միջազգային հանրությանը կոչ է անում «զերծ մնալ Հայաստանին զինելուց և դատապարտել տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հաստատմանը խոչընդոտող գործողությունները»։

«Հայաստանը և Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը, և այդ երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չկա», – ասել է Հաջիզադեն։

Էմմա Չոբանյան