Մյուս շաբաթվանից կմեկնարկի նոյեմբերին և դեկտեմբերին 50 000 դրամ աջակցության դիմումների ընդունումը

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ից տեղեկատվություն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

Զարուհի Մանուչարյանը նախ անդրադարձել է Կառավարության նախորդ օրվա նիստում հաստատված որոշմանը, ըստ որի երկու ամիս՝ նոյեմբերին և դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կստանան 50 000 դրամ սոցիալական աջակցություն առաջնային սպառողական կարիքները հոգալու համար:

Աննա Ժամակոչյանը մանրամասնելով՝ նշել է. «Միջոցառման շահառու չեն հանդիսանա հետևյալ բացառությունների դեպքում, եթե տվյալ ընտանիքի անդամները բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում կամ ս.թ. սեպտեմբերի 19-ից առաջ ունեցել են Հայաստանի Հանրապետության հաշվառում կամ հոկտեմբերի 2-ի դրությամբ իրենց բանկային հաշիվներում ունեն 2 մլն շեմը գերազանցող դրամական միջոցներ: Այս 2 մլն դրամական շեմի սահմանափակումը տարածվում է միայն տվյալ անձի վրա: Չի տարածվում ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների վրա: 2 մլն դրամական շեմի սահմանափակումը չի տարածվում նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից հատուցում ստացող անձանց վրա»: Աննա Ժամակոչյանը հավելել է, որ արդեն մյուս շաբաթվանից կմեկնարկի դիմումների ընդունումը այս ծրագրի համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ընդգծել է, որ գումարը վճարվելու է անկանխիկ եղանակով, իսկ այն դեպքերում, երբ անձը չի ունենա բանկային հաշիվ և բանկ այցելելու խնդիր կունենա, այդ դեպքում կլինեն որոշակի ծառայություններ բանկային քարտերը տեղակայման վայրեր հասցնելու համար: Այս ծառայությունը կտրվի հետևյալ սոցիալական խմբերին՝ 75 տարին լրացած անձանց, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:

Հաջորդիվ Զարուհի Մանուչարյանը պարզաբանումներ է տվել մի շարք հարցերի, որոնք հաճախ տրվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ: Առաջին հարցը վերաբերում է նրան, թե արդյոք 100 000 դրամ միանվագ աջակցությունը և 40+10 հազար դրամ աջակցությունը չստացած անձինք կարող են դիմել նոյեմբերի և դեկտեմբերի համար նախատեսված աջակցության համար: Ի պատասխան այս հարցին, Զարուհի Մանուչարյանը նշել է, որ այո, կարող են դիմել, եթե նրանք հանդիսանում են այդ ծրագրերի շահառու, սակայն դեռ չեն ստացել այդ ծրագրերով նախատեսված գումարները:

Այն հարցին, թե արդյոք արդյոք 2020 թվականի պատերազմից հետո Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին էլ են վերաբերում աջակցության այս ծրագրերը, Զարուհի Մանուչարյանը պատասխանել է, որ նրանց համար 2 տասնյակից ավելի ծրագրեր են իրականացվել, իսկ այս ծրագրերը վերաբերում են սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված անձանց: Պարզաբանում է տրվել նաև այն հարցին, որ եթե ընտանիքի անդամները ապրում են տարբեր բնակության հասցեում, այդ դեպքում քանի դիմում պետք է լրացնել: Ըստ պարզաբանման, դիմումը պետք է ներկայացնել՝ առաջնորդվելով բնակության հասցեով: Պարզաբանումներ են ներկայացվել նաև այլ հարցերի շուրջ:

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է մանրամասներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ: Ըստ այդմ՝ քաղաքացիության ձեռքբերման դիմումների ընդունումն արդեն իսկ մեկնարկել է: Այդ նպատակով անհրաժեշտ է այցելել Քաղաքացիության և միգրացիայի ծառայության գրասենյակ կամ մարզերում անձնագրային բոլոր ծառայություններ և ներկայացնել դիմումները:

Արմեն Ղազարյանի ներկայացմամբ, հոկտեմբերի 26-ի կառավարության որոշմամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և նրանք ճանաչվել են փախստական: Փախստականի վկայական ստանալու համար ևս պետք է այցելել անձնագրային ծառայություններ, դիմում լրացնել, փոխել հաշվառման հասցեն և ստանալ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի, փախստականի վկայականը: «Բազմաթիվ են հարցերն ու մտահոգություններն առ այն, թե եթե առկա չէ սեփականատիրոջ համաձայնությունը, ապա ինչպես անձը կարող է հաշվառվել տվյալ հասցեում: Անձը կարող է մոտենալ անձնագրային ծառայություն, ներկայացնել փաստացի հաշվառման համար դիմում, կիրականացվի համապատասխան ստուգում ոստիկանության կողմից: Ոստիկանությունը կտրամադրի անձնագրային ծառայությանը համապատասխան տեղեկանք, որի հիման վրա անձը փաստացի հիմքով կհաշվառվի տվյալ բնակության հասցեում»,- պարզաբանել է Արմեն Ղազարյանը: Նա նաև հավելել է, որ հաշվառումը գույքային պարտավորություն չի առաջացնում: