Հայաստանի համար նախատեսված սպառազինությունը ՌԴ-ն ուղղել է ուկրաինական ճակատ․WSJ

Լուրեր

25.04.2026 | 16:22
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
Բոլորը

Ռուսաստանը փորձում է հետ գնել մարտական ​​ուղղաթիռների շարժիչները, որոնք նախկինում արտահանել է Պակիստան, Եգիպտոս, Բելառուս և Բրազիլիա։ Այս կերպ Մոսկվան ցանկանում է լրացնել Ուկրաինայի հետ պատերազմում սպառազինությունների պակասը, գրում է The Wall Street Journal-ը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանը տասնամյակներ է ծախսել զենքի առևտրի զարգացման վրա։ Այժմ ռուսները գաղտնի վերադառնում են իրենց հաճախորդների մոտ և փորձում հետ գնել այն, ինչ վաճառել են», – ասել է լրատվամիջոցի աղբյուրներից մեկը:

Անցյալ տարի գարնանը ռուս պաշտոնյաների պատվիրակությունն այցելել է Կահիրե և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին խնդրել վերադարձնել ռուսական Մի-8 և Մի-17 ուղղաթիռների շարժիչները: Երեք աղբյուրներ WSJ-ին հայտնել են, որ Եգիպտոսը համաձայնել է, և շուրջ 150 ուղղաթիռային շարժիչների մատակարարումները կարող են սկսվել դեկտեմբերին: Կահիրեի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել WSJ-ին այս տեղեկությունը:

WSJ-ի տվյալներով՝ Ռուսաստանի իշխանությունները նաև առնվազն չորս Մի-35Մ մարտական ​​ուղղաթիռների շարժիչ են խնդրել Պակիստանից։ Այդուհանդերձ, Պակիստանի ԱԳՆ-ն հերքում է, որ նման հարցում է ստացել։ Մոսկվան փորձել է ևս 12 շարժիչ գնել Բրազիլիայից։ Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հրաժարվել է կատարել այս խնդրանքը, քանի որ դեմ է պատերազմող կողմերից որևէ մեկին զենք ուղարկելուն։ Իսկ Բելառուսի իշխանությունները համաձայնել են Մոսկվային վաճառել ծանր տրանսպորտային Մի-26 ուղղաթիռների համար նախատեսված վեց շարժիչ։

WSJ-ը նաև հայտնում է, որ Ռուսաստանը զենքի արտահանման իր բիզնեսը զոհաբերել է Ուկրաինայում մարտական գործողություններին․  օրինակ՝ Հնդկաստան և Հայաստան արտահանելու համար նախատեսված սպառազինությունն ուղղվել է Ուկրաինայի առաջնագիծ։ Ըստ լրատվամիջոցի՝ Հայաստանը ստացել է միայն «Գրադ» և «Ուրագան» րթիռային համակարգերի համար նախատեսված զինամթերքի փոքր քանակություն։ Լրատվամիջոցը նշում է, որ արդյունքում հայկական ուժերը սպառազինության պակաս ունեին սեպտեմբերին, երբ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը (խմբ․ Այս մասով լրատվամիջոցը տեղեկատվությունը լիարժեք չէ, քանի որ հայտնի է՝ ՀՀ-ն ԼՂ-ում զինված ուժեր չի ունեցել և սեպտեմբերի 19-ին Արցախի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիային ռազմական միջամտություն չի ցուցաբերել և

Նշենք, որ  ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանենրը պարբերաբար խոսել են այն մասին, որ ՀՀ-ն դաշնակիցներից մեկին 400 մլն դոլար է վճարել զենքի ձեռքբերման համար, որը, սակայն, այդպես էլ չի մատակարարվել։

Էմմա Չոբանյան