Երկու ոստիկան երեք անձի առաջարկել է 150 000-ական դրամ, իսկ չորրորդին՝ 100 000 դրամ կաշառքի դիմաց ընդունել ՆԳՆ ոստիկանությունում ծառայության

Լուրեր

26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
26.06.2026 | 10:25
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, վիրավորները` 4300-ի
26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի երկու ծառայող, օգտագործելով ծառայողական լիազորությունները, երեք անձի առաջարկել են 150 000-ական դրամ, իսկ չորրորդին՝ 100 000 դրամ կաշառքի դիմաց ընդունել ՆԳՆ ոստիկանությունում ծառայության, ինչին նրանք համաձայնել են․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Այնուհետև կազմակերպել են վերոհիշյալ անձանց հրամանագրման գործընթացը: Երեք անձինք հրամանագրվել են ոստիկանությունում ծառայության, իսկ չորրորդի հրամանագրումը առողջական խնդիրների պատճառով չի եղել, և որպես կաշառք վերցված 100 000 դրամը վերադարձվել է:

Ոստիկանության վերոհիշյալ երկու ծառայողի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծառայողական քննությունը և քրեական վարույթն ընթացքի մեջ են:

Ներքին գործերի նախարարությունը հետևողական է կոռուպցիոն դրսևորումների բացահայտման հարցում և օրինական դաշտում գործելուց ցանկացած շեղում արժանանալու է խիստ արձագանքի: