Սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային գործակալության պետին և աշխատակիցներին մեղադրանքներ են առաջադրվել. հայտարարվել է հետախուզում

Լուրեր

12.03.2026 | 12:50
Դուք ամենամեծ բարերարն եք, ուզում եմ առաջարկել Քըրքորյանի փողոցը ձեր անունով փոխեն. Զարոկյանը՝ Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:43
Չենք կարող հանդուրժել. Փաշինյանը հանձնարարեց ՏԻՄ-ում էլ պարգևավճար տալու հարցը քննարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:36
Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
12.03.2026 | 12:34
Իրավական գնահատական պիտի տրվի․ Փաշինյանը՝ ՌԴ-ից ընտրողների բերելու լուրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:28
Ուիթկոֆը հայտնել է Դմիտրիևի հետ ԱՄՆ-ում հերթական հանդիպման մասին
12.03.2026 | 12:21
ՄԱԿ-ն Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել // Ջերմաստիճանը մինչև 10 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
12.03.2026 | 12:14
ՀՀ-ն պետք է պաշտպանենք. Փաշինյանը` 4,6 մլրդ դրամ ծավալով նոր պարգևավճարները հաստատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:12
Իրանի ԱԳՆ-ն հաստատում է՝ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է
12.03.2026 | 12:07
ԲԴԽ-ն կրկին Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:05
«Մենք հաղթեցինք պատերազմում, բայց պետք է գործն ավարտին հասցնենք». Թրամփ 
12.03.2026 | 12:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.03.2026 | 12:01
ԲԴԽ-ն հրապարակում է Դավիթ Հարությունյանի կարգապահական գործով որոշումը՝ ՈՒՂԻՂ
12.03.2026 | 11:55
4,6 մլրդ դրամ` նոր պարգևավճարների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:50
8 տարի ա՝ փող եք դուրս գրում Հաղթանակի 40-ամյակի այգու համար. ինչե՞ր եք խոսում. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:41
Brent տեսակի նավթի գինը կրկին գերազանցել է մեկ բարելի համար 100 դոլարը
Բոլորը

Սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում թույլ տված առերևույթ չափաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հուլիսի 26-ին որոշում է կայացվել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետին, նույն գործակալության 5 աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Արդեն տեղեկացվել է, որ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ մարզի սոցիալական աջակցության ոլորտում բացահայտված դեպքերի կապակցությամբ մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ չարաշահումների մասին փաստական տվյալներ: Մասնավորապես պարզվել է, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության թվով 5 աշխատակիցներ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սկսած 2007թ.-ից, տարբեր ժամանակահատվածներում, մինչև 2018թ. հունիս ամիսը, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ և ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ: Նրանք այդ գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով, նրանց անունների դիմաց ստորագրելով, «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքներն սպասարկող բաժանմունքների փոստատարներից անձամբ ստացել և այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Բացի դրանից, քննությամբ այս պահի դրությամբ ձեռք բերված տվյալներով 2007թ.-ից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Ստեփանավանի տարածքային գործակալությունում ապօրինի հաշվառվել են հարյուրավոր կեղծ նպաստառուներ: Նրանց անվամբ ձևակերպված նպաստի գումարները յուրաքանչյուր ամիս «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքի աշխատակիցների միջոցով փոխանցվել են գործակալության աշխատակիցներին:

Խարդախությամբ հափշտակված գումարի չափը քննության ներկա փուլում կազմել է շուրջ 545 մլն ՀՀ դրամ, որից այս պահի դրությամբ վերականգնվել է  27.515.500 ՀՀ դրամը:

Նկատի ունենալով, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում գործակալության պետի և առաջին կարգի մասնագետներից մեկի գտնվելու վայրը չի պարզվել, վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նույն օրը ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մյուս աշխատակիցներին ևս առաջադրվել է մեղադրանք և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Միաժամանակ, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին և որոշումը կատարման համար ուղարկվել է ՀՀ Լոռու մարզպետարանի  աշխատակազմի ղեկավարին` եռօրյա ժամկետում որոշման պահանջները կատարելու և այդ մասին Լոռու մարզի դատախազությանը տեղյակ պահելու նպատակով: