«Փեջի շշով» ծեծել է կնոջը, ստիպել կտրել մազերը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Նոյեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունի նստավայրում սկսվեց Գավառ քաղաքում տեղի ունեցած ընտանեկան բռնության գործով դատաքննությունը։ Մեղադրանքի համաձայն՝ Գ.Գ.-ն 2023թ. հունվարի 6-ին իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում վառարանի երկաթյա կրակխառնիչով հարվածներ է հասցրել իր կնոջ՝ Ա․ Վ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Բացի այդ, 2022թ. օգոստոս ամսից սկսած արգելել է կնոջը շփվել իր հարազատների հետ, վերահսկել է վերջինիս հեռախոսազանգերը, սոցիալապես մեկուսացրել, ստիպել է կտրել երկար մազերը:

«Ես թաք տղա եմ, որոշել էի կյանք ստեղծել էս մարդու հետ, բայց չստացվեց»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց մեղադրյալը։ Նա պարբերաբար դատարանից հնարավորություն էր խնդրում ներկայացնելու իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետը, ասում էր, որ ընդունում է, որ «փեջի շշով» հարվածներ է հասցրել կնոջը, սակայն մազերը կտրելու դրվագի վերաբերյալ անհամաձայնություն ունի։ Դատավոր Ժենյա Նազարյանը պարբերաբար բացատրում էր մեղադրյալին, որ հարցաքննության ընթացքում նա կարող է ներկայացնել մանրամասն իր տեսակետը, ինչպես նաև հարցեր ուղղել տուժողին՝ իր արդեն նախկին կնոջը։

Դատական նիստի ժամանակ հետազոտվեցին գրավոր և իրեղեն ապացույցները՝ մետաղական կրակխառնիչն ու այն սրբիչը, որի վրա արյան բազմաթիվ հետքեր կային։ Կրակխառնիչը դեֆորմացված տեսք ուներ, կինը հայտարարեց, որ իրեն հարվածելու ընթացքում է կրակխառնիչը ծռվել։

Փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ տուժողի մարմնի տարբեր հատվածներին՝ ճակատին, ակնակապիճին, բազկին, դաստակին, մատներին, սրունքներին, ծնկահոդերին հարվածներ են հասցվել բութ, կոշտ և սուր ծայր ունեցող առարկայով։

32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մերձավոր ազգականի առողջությանը թեթև մարմնական վնաս հասցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ) և նյութական կախվածության մեջ գտնվող մերձավոր ազգականի նկատմամբ հոգեկան ներգործություն ունենալու համար (194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետեր):

Դատական նիստին սկսվեց նաև տուժողի հարցաքննությունը, որը ընդհատվեց, քանի որ մեղադրող դատախազը մեկ այլ դատարանում պետք է դատական նիստի մասնակցեր։ Տուժողի ցուցմունքին կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի