Արթուր Չախոյանին ՀՈԱԿ-ը մեղադրում է վանդալիզմի մեջ, ակտիվիստը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
26.06.2026 | 12:10
ՌԴ-ն ամբողջությամբ արգելեց ՀՀ-ից ձկան ներմուծումը // Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
Բոլորը

Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումից հետո Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն։ ՀՈԱԿ-ը Չախոյանի գործողությունները վանդալիզմ է համարել և նշել, որ դրանք բացասական ազդեցություն կունենան ծառերի կենսունակության վրա: Ուղիղ հեռարձակմամբ Չախոյանը պնդել էր, թե Մաշտոցի պողոտայում նոր տնկված արևելյան սոսիների մի մասը չորացած է և կեղևազրկել ծառի մի հատված։ Այսօր արդեն Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ ինքը ոչ թե վնասել է ծառերը, այլ ցույց տվել, որ դրանք տնկվել են արդեն իսկ չորացած վիճակում։

Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով՝ Չախոյանը փորձում է մոլորեցնել հանրությանը։ Բեգոյանը պնդում է՝ տնկանյութը չորացած չէ, պարզապես ծառերը գտնվում են բնական վեգետացիոն շրջանի ավարտի փուլում, և քանի որ բաց գրունտում տնկված չեն եղել, այլ պահպանված են եղել փակ հողագնդով՝ թաղարի մեջ, ծառերի վեգետացիան ուշ սկսվում և շուտ ավարտվում է։

Չախոյանն ուղիղ հեռարձակման ընթացքում ծառի չորացած լինելն ապացուցելու համար պոկում է ճյուղը։ Ծառերի վրա այլ պոկված ճյուղեր էլ կան, որոնք, ըստ Բեգոյանի, գուցե տեղափոխման ժամանակ են վնասվել։ Գնված տնկանյութերը մեկ տարի երաշխիքային սպասարկման մեջ են, եթե չորացած լինեին, մատակարարները պետք է վերականգնեին վնասը։

Չախոյանը կարծում է, որ իր դեմ, այսպես ասած, արշավ է սկսվել՝ հանրային գործունեություն իրականացնելու համար։

ՀՈԱԿ-ի ներկայացրած հաղորդումը Ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե։ Կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հիմքերի բացակայությամբ պայմանավորված։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ վնասվել և մասնակի հատվել են Կարմիր գրքում գրանցված սոսիներ, որոնք գտնվում են Մաշտոցի 52 հասցեում կառուցվող հյուրանոցի դիմաց։ Կենսունակությունը գրեթե կորցրած 100-ամյա ծառի արմատային համակարգի մոտ հայտնաբերվել են քիմիական նյութեր և հատուկ սարքով արված անցքեր: Այս մասով ևս ՀՈԱԿ-ը հաղորդում կներկայացնի Ոստիկանություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան