ՌԴ-ն բանակցում է Լիբիայում ռազմաբազա ստեղծելու հարցով․ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ դա թույլ կտա Մոսկվային հետևել ԵՄ-ին

Լուրեր

15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Բոլորը

Ռուսաստանի և Լիբիայի իշխանությունները բանակցում են աֆրիկյան երկրի տարածքում ռուսական ռազմաբազա ստեղծելու հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

Լրատվամիջոցի աղբյուրները անանունության պայմանով հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երկրի արևելքը վերահսկող Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարի միջև ռազմական համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները սկսվել են նրանց հանդիպումից անմիջապես հետո, որը տեղի է ունեցել Մոսկվայում 2023 թվականի սեպտեմբերի վերջին։

Այդ համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը կարող է իրավունք ստանալ մշտապես տեղակայել իր ռազմանավերը, հավանաբար, Միջերկրական ծովի ափին գտնվող Թոբրուկ նավահանգստում։ Ռուսաստանը կարող է նաև իր օգտագործման համար ստանալ մի քանի ավիաբազան, որտեղ ներկայում տեղակայված են «Վագներ» խմբավորման մարտիկները։

Միաժամանակ, ըստ աղբյուրների, Հաֆթարին անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կարող է ՌԴ-ն տրամադրել։ Բացի այդ, ռուս զինվորականները կարող են օգնել Հաֆթարին օդաչուների և հատուկ նշանակության ջոկատի զինվորների պատրաստման հարցում։

Գործակալության աղբյուրները նշում են, որ մինչ Ռուսաստանը կարող է օգտագործել Լիբիայի նավահանգիստը ռազմական նպատակներով, անհրաժեշտ կլինի արդիականացնել նավահանգստային ենթակառուցվածքը։

Միաժամանակ, Լիբիայում ԱՄՆ նախկին հատուկ բանագնաց Ջոնաթան Ուայները Bloomberg-ի հետ զրույցում նշել է, որ ամերիկյան իշխանությունները «շատ լուրջ» են վերաբերվում Լիբիայում ռուսական ռազմական ներկայության հնարավոր ընդլայնման թեմային։

«Ռուսաստանին Միջերկրական ծովից հեռու պահելն առանցքային ռազմավարական նպատակ էր։ Եթե Ռուսաստանն այնտեղ նավահանգիստներ ստանա, դա նրան հնարավորություն կտա լրտեսելու ամբողջ Եվրամիությանը»,- ասել է ԱՄՆ նախկին պաշտոնյան:

Էմմա Չոբանյան