Առողջապահության նախարարության ծախսերը կավելանան 18 մլրդ դրամով․ քննարկվում է բյուջեի նախագիծը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Առողջապահության նախարարությունը հաջորդ տարի իր աշխատանքները կազմակերպելու համար բյուջեից կստանա 168 միլիարդ դրամ պետական հատկացումներ՝ 18 միլիարդով ավելի, քան ընթացիկ տարում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2024 թվականի բյուջեի նախագծից։ Առողջապահության նախարարության բյուջետային հատկացումները այսօր քննարկվում են ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում նախարար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ։

Ընթացիկ 2023 թվականի համար առողջապահության նախարարությանը հատկացվել է 140 միլիարդ դրամ, որը բաշխվել է նախարարության 127 ծրագրերի միջև։ Գրաֆիկում ներկայացված են բոլոր այդ ծրագրերը։ Որոշ ծրագրեր ունեն առանձին մի քանի հոդվածներ, որոնք կարելի է դիտարկել ինֆոգրաֆիկայում առանձին ծրագրերի վրա մկնիկով սեղմելով։

Առողջապահության նախարարության պահպանման համար նախատեսվում է հատկացնել նախարարությանը հատկացվող գումարի 0,7 տոկոսը (մնացածն ուղղվում է ծրագրերին, առողջապահական հաստատություններին և այլն)։ Նախարարության պահպանման ծախսերի մեծ մասն էլ հատկացվելու է աշխատավարձերին, հավելավճարներին, պարգևատրումներին և այլն։

 

Ինչ վերաբերում է հաջորդ տարվա բյուջեին, ապա խորհրդարանի փորձագիտական խումբը հաշվարկել է, որ 2024 թվականին բյուջետային ընդհանուր ծախսերի մեջ առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 5,7 տոկոս, որն ամենացածր ցուցանիշն է վերջին 4 տարվա համեմատությամբ։ Վերջին 4 տարում ամենաբարձր ցուցանիշը եղել է 2021 թվականին՝ 8 տոկոս (ՀՆԱ-ի 2,3 տոկոսը)։

Գարիկ Հարությունյան