ՀՀ-ից օկուպացվել է 200 կմ² տարածք․ Միրզոյանը նոր տվյալներ հրապարակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է 200 քառակուսի կմ տարածք։ Այս մասին խորհրդարանում այսօր պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանի հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ մինչ այս Հայաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ՝ վարչապետը, ԳՇ պետը և այլք խոսում էին շուրջ 150 ք/կմ տարածքի օկուպացիայի մասին։ Նիստից հետո Արարատ Միրզոյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ արդյո՞ք խոսքը նոր տարածքների օկուպացիայի մասին է։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը վերադասի հայտարարությունը փորձեց պարզաբանել, սակայն հստակության փոխարեն նոր հարցեր առաջացան։ Ըստ ԱԳ փոխնախարարի՝ օկուպացված տարածքների վերաբերյալ ճշգրտված թվեր չկան։

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 և 2022 թվականներին, ադրբեջանական զինուժը տարածքներ է օկուպացրել Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերից։

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ հետպատերազմական իրավիճակում Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները կաշկանդվել են կորցրած տարածքների իրական թվերը ներկայացնել, իսկ այժմ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ներկայացնում են որպես հերոսություն։

ՔՊ խմբակցությունից Հռիփսիմե Գրիգորյանը, սակայն, վստահեցնում է՝ Արարատ Միզրոյանը ոչ թե նկատի է ունեցել 44-օրյա պատերազմից հետո, այլ Հայաստանի անկախության ամբողջ տարիներին կորցրած տարածքները։ Տիգրան Աբրահամյանը, սակայն, այս պարզաբանումը հիմնավոր չի համարում։

Արտաքին գործերի նախարարությանը 2024 թվականին կհատկացվի շուրջ 17 մլրդ դրամ։ Բյուջեի նախագծի քննարկմանը չնայած քիչ թվով պատգամավորներ կային, բայց այն անցավ լարված մթնոլորտում։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինա Վարդանյանը իշխանությանը մեղադրեց ՀՀ ինքնիշխանության նվազեցման համար։

Արարատ Միրզոյանը հիշեցրեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Ռուսաստանին պարտքի դիմաց փոխանցված գույքը։ Նախարարն ինքնիշխանության դրսևորում համարեց այլ պետությունների հետ ռազմական համագործակցությունը։

Եվ մինչ Արարատ Միրզոյանը քննադատում էր նախկինների՝ Հայաստան բերած անվտանգային համակարգերը, մասնավորապես, ՀԱՊԿ-ը, նրա տեղակալը՝ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություններ չկան։

Իսկ բյուջեի քննարկումներն ավարտվեցին իշխանության և ընդդիմության միջև սովորական դարձած վիրավորական արտահայտություններով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան