Օրինական ուժի մեջ է մտել հեռակա դատաքննության արդյունքում կայացված առաջին դատավճիռը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

2023 թվականի սեպտեմբերի 20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հեռակա կարգով (մեղադրյալի բացակայությամբ) իրականացվող դատաքննության արդյունքում կայացված դատավճռով, Ա.Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար (82 դրվագ)․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ա.Ա.-ի նկատմամբ՝ յուրաքանչյուր դրվագով, նշանակվել է տուգանք՝ արարքը կատարելու պահին գործող նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 հազար դրամ) չափով: Նշանակված պատիժները մասնակի գումարելու արդյունքում՝ Ա.Ա.-ի նկատմամբ որպես վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 2 մլն 630 հազար դրամի չափով:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար (82 դրվագ):

2022 թվականի սեպտեմբերի 13-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում էր կայացվել Ա.Ա.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:

Դատախազը 2023 թվականի փետրվարի 8-ին հաստատել էր Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Միաժամանակ, դատախազի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել Ա.Ա.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին, որը դատարանի՝ 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ, բավարարվել էր:

Այսպիսով, հեռակա դատաքննության արդյունքում կայացված առաջին դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: