Ամերիկացի սենատորն առաջարկել է ուսումնասիրել ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու հարցը՝ ՀԱՄԱՍ-ը ոչ ահաբեկչական կազմակերպություն անվանելու համար

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ամերիկյան Յուտա նահանգից հանրապետական սենատոր Մայք Լին առաջարկել է Թուրքիային ՆԱՏՕ-ից պոտենցիալ հեռացնելու գաղափարը՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունների, որոնցում նա պնդել է, թե ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, գրում է Greek City Times-ը։

«Էրդողանի դիրքորոշումը ներկայացնում է իրականության միտումնավոր ժխտում։ ՀԱՄԱՍ-ն անհերքելիորեն դաժան ահաբեկչական կազմակերպություն է։ Սա հաստատված փաստ է։ Էրդողանի կողմից ՀԱՄԱՍ-ի բռնի բնույթի բացահայտ մերժումը հակասում է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ ՆԱՏՕ-ի անվտանգության շահերին: Թուրքիայի՝ դաշինքից հեռացնելու հարցը պետք է լրջորեն ուսումնասիրվի»,- հայտարարել է Լին։

Այս շաբաթվա սկզբին նախագահ Էրդողանը դիմել էր թուրք օրենսդիրներին՝ պնդելով, որ «ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ ավելի շուտ ազատագրական խմբավորում, որը բաղկացած է «մոջահեդներից», որոնք պայքարում են իրենց հողերն ու ժողովուրդը պաշտպանելու համար», հաղորդում է Reuters-ը։

«Մուջահեդը» արաբերեն եզրույթ է, որը սովորաբար օգտագործվում է՝ նկատի ունենալով իսլամական մարտիկներին, որոնք կռվում են իրենց հավատքի համար: