Հյուսիսային Կորեան, հնարավոր է, բալիստիկ հրթիռներ է փոխանցել ՌԴ-ին․ AP

Լուրեր

15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Բոլորը

Հյուսիսային Կորեան, ի լրումն հրետանային արկերի, հնարավոր է՝ Ռուսաստանին մի քանի տեսակի հրթիռներ է տրամադրել՝ Ուկրաինայի դեմ պատերազմելու համար։ Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին։

Ըստ նրանց՝ ռուսական բանակը կարող է ստանալ «չճշտված քանակով» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ, հակատանկային հրթիռներ և դյուրակիր զենիթային հրթիռներ, ինչպես նաև հրացաններ, հրթիռային կայաններ, ականանետեր և արկեր։

Հյուսիսային Կորեան ձգտում է ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ Միացյալ Նահանգների հետ անվտանգության լարվածության և համաճարակի հետևանքով առաջացած ներքին դժվարությունների ֆոնին: ԿԺԴՀ-ի ակնհայտ տնտեսական խնդիրների մասին են խոսում որոշ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների փակման ծրագրերը, նշում է AP-ն։

Նախօրեին Bloomberg-ը, վկայակոչելով հարավկորեական հետախուզությանը, հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան ավելի քան մեկ միլիոն հրետանային արկ է ուղարկել Ռուսաստան, որը ռուսական բանակը, ըստ ամենայնի, արդեն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։